close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2020
+26°
+30°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ահազանգ. Վարուժան Ղազանչյան

Հասարակություն

30 Հունիսի 2020, 22:41
 Ահազանգ. Վարուժան Ղազանչյան

Բանաստեղծ, հրապարակախոս Վարուժան Ղազանչյանը գրում է.

«Ահազանգ

Հարգարժան տիկնայք և պարոնայք,

Սևեր և սպիտակներ,

Ներկա վարչակարգի կողմնակիցներ և հակառակորդներ:

Մենք բավական երկար ժամանակ գտնվում էինք էյֆորիայի մեջ, վայելելով ատելի դարձած վարչակարգի լծից՝ հրաշք թվացող ազատումը:

Հիմա կարծում եմ եկել է ժամանակը ամփոփելու, թե ինչ ենք ստացել արդյունքում, և ուր ենք գնում:

Մեր վարչապետը իր նպատակին հասնելու համար, կանգ չի առնում որևէ արգելքի առաջ:

Հիշում եք միջնադարում իր հզորության գագաթնակետին հասավ ճիզվիտների օրդենը, որի դևիզն էր. «նպատակը արդարացնում է միջոցները»:

Նրանք հատկապես հզոր էին Իսպանիայում, որտեղ տասնյակ հազարավոր խարույկների մեջ այրվեցին, կախարդության մեջ մեղադրվող հազարավոր անմեղ մարդիկ:

Իսկ գիտեք ինչպես էին որոշում, վհուկ է թե ոչ:

Մեղադրյալին ձեռքերը, ոտքերը կապած նետում էին ջուրը, և եթե նա չէր խեղդվում, կարողանում էր դուրս լողալ, դա համարվում էր ապացույց, որ նա վհուկ է:

Այսինքն կամ պիտի խեղդվես, կամ այրվես:

Բոլորս էլ հասկանում ենք, որ մենք գնում ենք դեպի բռնապետություն:

Մեզնից ոմանք դա գնահատում են դրականորեն, իսկ ոմանք էլ՝ ընդհակառակը:

Նրանք որոնք դրական են գնահատում, հավանաբար ենթադրում են, որ մեր վարչապետը շատ իմաստուն մարդ է, որը ցանկացած միջոցով, բոլոր արգելքները վերացնելուց հետո, կկարողանա հայ ժողովրդի համար կերտել պայծառ ապագա:

Իսկ նրանք որ դեմ են, խիստ կասկածում են այդ հարցում, և փորձում են կանխել բռնակալության ի հայտ գալը:

Ես և ինձ նմանները մնացել ենք երկու քարի արանքում:

Լսում ես իշխանության ներկայացուցիչներին, թվում է, թե ամեն ինչ լավ է: Մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում: Ընդամենը պետք է մի փոքր համբերել, քանի որ բոլորս էլ հասկանում ենք, որ հեշտը քանդելն է, իսկ կառուցելու համար տարիներ ու տարիներ են պետք:

Լսում ես ընդիմության ներկայացուցիչներին, ընկնում ես խուճապի մեջ: Ամեն ինչ ահավոր վիճակում է: Տնտեսությունը կործանվում է: Մենք կորցրել ենք (կամ կորցնում ենք) մեր դաշնակիցներին: Վաղը կարող է Արցախը կորցնենք…

Ես չեմ ուզում լսել ոչ մեկին, ոչ մյուսին:

Ես սկսում եմ դատել:

Ինձ համար Արցախի հիմնահարցից կարևոր խնդիր չկա:

Մեր վարչապետը ասել է. «Պետք է գտնել այնպիսի մի ելք, որը ձեռնտու լինի երեք ժողովուրդների համար էլ»:

Եվ իր կողմնակիցների կողմից արժանացել է բուռն ծափողջյունների:

Նույնիսկ ոմանք գտնում են, որ դրա համար նրան պետք է առաջադրել խաղաղության՝ Նոբելյան մրցանակի:

Բայց մի պահ սպասեք՝ այդ ինչ երեք ժողովուրդների մասին է խոսքը:

Մեկը հայերն են, երկրորդը ադրբեջանցիներն են, երորդը ովքեր են՝ մարսեցիները:

Եվ հետո՝ սիրելիներս, մենք բոլորս գիտենք, որ չկա նման ելք: Դա դատարկ հռետորաբանություն է:

Այն ինչ լավ է թուրքին, աղետ է մեզ համար, և ընդհակառակը:

Եվ հետո ես չեմ հասկանում մենք հաղթել ենք, թե պարտվել:

Ես հիշում եմ հակամարտության սկզբում, երբ հայ ժողովուրդը, դիմել էր Կենտկոմին խնդրելով Ղարաբաղը միացնել Հայաստանին, Ադրբեջանի գրողների միության նախագահ բանաստեղծ Անարը ծաղրել էր մեզ: Ասել էր ով է հողը հենց այնպես տալիս: Հողը սրով են նվաճում: Ինչ է մենք չնվաճեցինք:

Մենք հող չունենք տալու:

Մեր լավագույն զավակներն են իրենց կյանքը զոհել այդ հողի համար:

Ինչ է, ուրեմն իզուր են զոհվել:

Ես կարծում եմ մեզ համար չկան փոխզիջման տարբերակներ: Դեռ գերության մեջ է դաշտային Ղարաբաղը, Նախիջևանը…

Ձևը լավ են գտել, կոտորում են, տեղահան են անում բնիկ ժողովրդին, ու հետո հայտարարում, որ իրենք այդտեղ ապրում են անհիշելի ժամանակներից ի վեր:

Իսկ անտարբեր աշխարհը, որի համար միևնույն է, հանգիստ կլլում է այդ հաբը:

Եթե ժամանակին ԼՏՊ-ն իր արժանի պատիժը ստանար, ոչ մեկը չէր համարձակվի այսօր նրա թեզերը վերակենդանացնել:

Մի այսպիսի հեքիաթ կա:

Ապրում էր մի դաժան թագավոր, որին ատում էին իր բոլոր հպատակները:

Եվ հանկարծ լսում է այս թագավորը, որ կա մի պառավ, որ ամեն օր աղոթում է իր արևշատության համար:

Շատ է զարմանում թագավորը, ու գնում է այդ պառավի մոտ:

Այ պառավ, - ասում է, - բոլորը անիծում են ինձ, իմ մահն են կամենում, իսկ դու աղոթում ես ինձ համար:

Հա, տեր արքա - պատասխանում է պառավը, մեր նախկին արքան՝ քո հայրը, հրեշ էր: Ես անիծեցի նրան, ու նա մեռավ:

Եկար դու, նրանից տասնապատիկ ավելի դաժանն ու վատը:

Ու ես հիմա քեզ համար երկար կյանք եմ խնդրում աստծուծ, որովհետև վախենում եմ որ քո որդին, որ պիտի թագավորի քեզնից հետո, ավելի վատը ու դաժանը կլինի:

Հիմա մերն է:

Ես աղոթում եմ բոլոր աստվածներին, որ հանկարծ չգա այն օրը, երբ ես ափսոսանքով կհիշեմ նախորդ թագավորին:

Որովհետև՝ Արցախը Հայաստան է և վերջ…»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica