close
Եղանակը Երևանում
11 Հուլիսի 2020
+23°
+27°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աջ ձեռքով ձախ ականջը քորելու «մաստերկլասս» Ազգային ժողովում. Գ. Մելոյան

Քաղաքական

30 Հունիսի 2020, 19:25
 Աջ ձեռքով ձախ ականջը քորելու «մաստերկլասս» Ազգային ժողովում. Գ. Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է.

«Աջ ձեռքով ձախ ականջը քորելու «մաստերկլասս» Ազգային ժողովում

Այսօր Ազգային ժողովի իշխող խմբակցությունը փորձում է երկրում տիրող արտակարգ դրության ժամանակ գումարված արդեն որերորդ արտահերթ նստաշրջանի միջոցով հերթական կիսալուծումներով լրացնել նախորդ բացթողումները։

Մասնավորապես՝ նախորդ շաբաթ իրավական հանրությունը ներակայացնող գործընկերներիս հետ միաժամանակ բազմիցս ահազանգեցինք տեղի ունեցող աննախադեպ հակաիրավական գործընթացի վերաբերյալ՝ մատնանշելով այն զուգորդող կիսալուծումներն ու բացերը, ինչպես,

1. Սահմանադրության փոփոխությունների հետ միաժամանակ մի շարք այլ օրենքներում փոփոխություն ենթադրող հարակից նախագծերի բացակայությունը /ինչի կապակցությամբ այսօր մի շարք պատգամավորներ դպրոցահասակ երեխայի պես փորձում են խորամանկել՝ նշելով, որ իրենք անպայման դիմելու էին այս քայլին՝ ավելի կասկածի տակ դնելով իրավական տեխնիկայի եւ ընդհանապես օրենսդիր իշխանության տեսագործնական աշխատանքների վերաբերյալ իրենց գիտելիքները/,

2. «Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվե նշանակելու մասին» Ազգային ժողովի որոշմանն անգամ չանդրադառնալը, որի արդյունքում կարգավորվելու էր նույնաբովանդակ հարց, եւ որի եւ՛ ընդունման, եւ՛ չեղարկման համար արդեն իսկ խախտել էին սահմանադրական դրույթներ։

Խորհրդանշական է, որ հերթական անգամ իրավական հենասյուները ոտնահարվում են, եւ խորհրդարանը «մեկ դերասանի թատրոնի» հիմունքներով շահագործվում է հենց Պառլամենտարիզմի միջազգային օրը՝ հիմնովին հրաժարվելով պառլամենտարիզմի կայացման ուղուց եւ սկզբունքներից։

Այո՛, դուք ունեք աննախադեպ բացարձակ մեծամասնություն խորհրդարանում, բայց դա բնավ չի նշանակում, որ կաղապարված չեք իրավական պետության սկզբունքներով եւ ցանկացած նպատակով կարող եք չարաշահել այդ կարգավիճակը։

Հ․ գ․ 1. Առանձնահատուկ երեսպաշտություն եւ պաշտոնեական դիրքի չարաշահում է արդեն տասնյակից ավել պատգամավորների մոտ հաստատված նոր կորոնավիրուսի վարակակիր լինելու պարագայում արտահերթ նստաշրջան հրավիրելը եւ 80 պատգամավորների ներկայությունն ապահովելը, երբ նրանց մեծամասնությունը պետք է ինքամեկուսացման շրջան անցներ, եւ այդքանից հետո լուրջ դեմքերով ժողովրդին մեղադրելը անպատասխանատվության մեջ, ընդ որում՝ խախտելով ձեր իսկ կողմից ընդունված Քրեական օրենսգրքով նախատեսված արարքը՝ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու վերաբերյալ։

Հ․ գ․ 2. Գրիգոր Մուրադյանի պես պրոֆեսիոնալիզմի բարձր հատկանշներով եւ սրտացավ հանրային ծառայողը Հայաստանի Հանրապետության ձեռքբերումն ու հաջողությունն է։ Ինչու՞ եք այդպես զարմանում, երբ մարդիկ իրերն իրենց անուններով են կոչում եւ արձագանքում են իրենց կյանքի ընթացքում ձեւավորված արժեհամակարգի եւ բացարձակ ճշմարտությունների այսչափ քամահրանքով ոտնահարմանը»։

Երկրպագողներ և ատողներ
11 Հուլիսի 2020, 16:32 Երկրպագողներ և ատողներ
Մենախօսութիւններ
11 Հուլիսի 2020, 11:54 Մենախօսութիւններ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica