close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2020
+18°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 1,5-2 մետր սոցիալական հեռավորություն․ Ռ․ Քոչարյան պաշտպանների նոր պահանջը

Քաղաքական

30 Հունիսի 2020, 15:05
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 1,5-2 մետր սոցիալական հեռավորություն․ Ռ․ Քոչարյան պաշտպանների նոր պահանջը

Եթե դատարանը հնարավորություն տա սոցիալական հեռավորությունը պահպանել այնպես, ինչպես պարետատունն ու կառավարությունն են սահմանել, ես որևէ խնդիր չեմ տեսնում նիստը շարունակելու՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, որտեղ շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Բանն այն է, որ նախորդ նիստին բացակայելուց հետո այս անգամ դատարանի դահլիճ էր եկել Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը և հայտարարել, որ թեև կորոնավրուսի՝ իր թեսթի պատասխանը բացասական է եղել, բայց շփվել է վարակակրի հետ, այնպես որ՝ նորից է թեսթ հանձնելու։ Նա նաև նշեց, որ ջերմությունը 36․9 է։

«Քանի դեռ դատարանը մեզ չի տվել  ոչ միայն պարոն Պողոսյանից, այլև մեկս մյուսից հեռավորություն պահելու հնարավորություն, ապա, ես կարծում եմ, որ այս կարգը ընդհանրապես ուղիղ հակասում է գործադիր իշխանության հորդորներին. հիմա սխա՞լ են ասում, թե՞ այս դատավարությունն է սխալ․ պետք է կողմնորոշվենք»,-հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի հարցին ի պատասխան։

Ալումյանը նշեց, որ սոցիալական հեռավորությունը, ըստ պարետատան ու կառավարության սահմանած կարգի, 1,5-2 մետր է․ հաշվի առնելով նիստերի դահլիճում գտնվող անձանց քանակը՝ դահլիճի մակերեսը պիտի լինի 200 մետրից ավելի, որ հնարավոր լինի պահպանել։

«Եթե դա չեք անում, ուրեմն ուղղակիորեն մեր պարետատան ասածները անտեսում եք։ Չի բացառվում, որ իրենք են սխալ ասում, բայց դա հայտարարենք էլի, որ մարդիկ իմանան՝ վերջը ով էր ճիշտ՝ դատավոր Աննա Դանիբեկյա՞նը, թե՞ պարետատունը»,- ասաց Ալումյանը։

Դատավորին հետաքրքրեց՝ 1,5-2 մետր հեռավորության պայմաններում Ալումյանը հնարավորություն կունենա՞ իր պաշտպանյալի հետ հաղորդակցվելու։

«Յուրաքանչյուր դեպքում, երբ խնդիր կունենամ նրա հետ ինչ-որ հարց քննարկելու, կմիջնորդենք, որ դատական նիստը կարճ ընդհատվի, քննարկումը կանենք․ ես այդպես եմ պատկերացնում»,-պատասխանեց Հայկ Ալումյանը:

Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը ևս համամիտ էր, որ դատական նիստերի դահլիճում պետք է պահպանվեն սոցիալական հեռավորության պայմանները:

Պաշտպան Արամ Վարդևանյանը հետաքրքրվեց՝ որդյո՞ք նիստերի դահլիճը ախտահանվել է։ Դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ պարբերաբար ախտահանվում է, բայց նախորդ նիստից հետո հնարավորություն չի եղել ախտահանելու։

Միհրան Պողոսյանն ասաց, որ ինքը առողջական վիճակով պայմանավորված՝ խնդիր չունեմ մասնակցելու, բայց եւ չի ցանկանում, որ իր պատճառով որևէ անձի առողջությանը վտանգ սպառնա։

Տուժող Սարգիս Քլոյանը տարակուսեց, որ եթե դատարանը ապահովի սոցիալական հեռավորություն, ի՞նչ երաշխիք կտան, որ Քոչարյանը ևս տասը փաստաբան չի ներգրավի, որի դեպքում հնարավոր չի լինի սոցիալական հեռավորություն պահպանել։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն ասաց, որ տպավորություն է ստեղծվում, թե իրենք գործ ունեն դատական նիստը անհնարին դարձնելու մի նոր հիմքի հետ։

«Ինչո՞ւ, որովհետեւ արդեն խոսում ենք դատական նիստերի դահլիճն ախտահանելու վիճակագրության մասին, այնինչ կորոնավիրուսի պայմաններում աշխատում ենք արդեն մի քանի ամիս և այդպիսի հարցեր, չգիտես ինչու, չէին քննարկվում»,- նկատեց դատախազը։

Բաղդասարյանը դատարանին առաջարկեց քննարկել իր հնարավորության սահմաններում սոցիալական հեռավորությունը ավելի լավ պահելու, ավելի լավ պայմաններ ստեղծելու եւ դատական նիստը շարունակելու հարցը: Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը միացավ Բաղդասարյանի առաջարկին:

Աննա Դանիբեկյանն առաջարկեց դատարանի ամբողջ դահլիճն օգտագործել՝ նաև դիտողների համար նախատեսված հատվածը․ դատավարության որոշ մասնակիցներ կարող են տեղափոխվել այդ հատված եւ ցանկության դեպքում ձեռք բարձրացնել, դիրքորոշում հայտնել:

«Եթե դատավարության մասնակիցների մի մասը տեղափոխվի այդ հատված, ապահովվեն սեղաններ, հնարավոր համարո՞ւմ եք այսօրվա նիստի շարունակությունը»,-հարցրեց դատավորը։

«Ես՝ ոչ։ Այս դեպքում կառաջարկեի նույնիսկ կես ժամ ընդմիջել, ախտահանում անել»,-հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը:

Դատավոր Աննա Դանիբեկյանը ընդմիջում հայտարարեց՝ տեխնիկակական հարցերը պարզելու և, հնարավորության դեպքում, պայմաններն ապահովելու համար:

Հիշեցնենք, որ նախորդ նիստին մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդել էր բոլոր ամբաստանյալների պաշտպանների գործողություններում ճանաչել իրավունքի չարաշահում, սահմանափակել դատական նիստի նախապատրաստական ենթափուլն ու հնարավորություն տալ անցնել դատաքննության: Միջնորդության քննությունը հետաձգվել էր՝  հաշվի առնելով, որ բացակայում էր ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և կաշառքի հոդվածներով։

Մանրամասն՝ տեսանյութում․

Հայտնաբերվել է չպայթած ական
22 Սեպտեմբերի 2020, 20:11 Հայտնաբերվել է չպայթած ական
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica