close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2020
+17°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե Հայոց ցեղասպանություն չի եղել, ապա ո՞ւր է հայ ժողովուրդը. Փայլան

Տարածաշրջան

30 Հունիսի 2020, 16:00
 Եթե Հայոց ցեղասպանություն չի եղել, ապա ո՞ւր է հայ ժողովուրդը. Փայլան

Թուրքիայի ազգային մեծ ժողովի՝ Դիրաբեքիրից պատգամավոր Գարո Փայլանն անդրադարձել է օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահության տեղի ունեցած Նախագահական բարձրագույն խորհրդատվական խորհրդի նիստին արդյունքում կայացված որոշմանը, ըստ որի ստեղծվելու է «Հայոց ցեղասպանության դեմ պայքարի» կառույց։

Այս առիթով քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավորը պատասխանի պահանջով հարցում է ուղարկել երկրի փոխնախագահ Ֆուաթ Օքթային։ Հարցման մեջ մասնավորապես նշված է.

«1. Ճիշտ ե՞ք համարում Նախագահական բարձրագույն խորհրդատվական խորհրդի՝ Հայոց ցեղասպանության՝ 105 տարի տևող ժխտողական քաղաքականությունը զարգացնելու համար «ինքնուրույն և քաղաքացիական կառույցի» ստեղծման որոշումը։
2. Ճիշտ է՞, որ վերոնշյալ որոշման միտքը եղել է 2005 թ. Հայկական հարցի վերաբերյալ կազմակերպված ակադեմիական սիմպիոզումի ժամանակ «Մեզ մեջքից դանակահարում են» ասող և միջոցառումը չեղյալ հայտարարող Ջեմիլ Չիչեքը։
3. Եթե Հայոց ցեղասպանություն չի եղել, ապա ո՞ւր է հայ ժողովուրդը։
4. Ամեն տարի ապրիլի 24-ին հայ ժողովրդին ուղղված ցավակցական խոսքի մեջ «անմարդկային ցավի դեպքեր» որակող Էրդողանը ինչու է հավանություն տվել Հայոց ցեղասպանությունը հերքող այդ կառույցին։
5. Չեք կարծում, որ ժխտումը շարունակելով ճանապարհ եք բացում նոր հանցանքների՝ «ժխտվող հանցանքը կրկնվում է» բանաձևի շրջանակներում»։

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին տեղի ունեցած խորհրդի նիստի ժամանակ որոշվել էր ստեղծել «Հայոց ցեղասպանության պնդումների դեմ պայքարի կառույց»։

Բարձունքի ուտոպիան
3 Հուլիսի 2020, 22:02 Բարձունքի ուտոպիան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica