close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2020
+17°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդմամբ խնդիր է դրված հարուցել քրեական գործ. երեք կուսակցությունների ստեղծած աշխատանքային խումբը հաղորդագրություն է տարածել

Քաղաքական

30 Հունիսի 2020, 13:57
 Գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդմամբ խնդիր է դրված հարուցել քրեական գործ. երեք կուսակցությունների ստեղծած աշխատանքային խումբը հաղորդագրություն է տարածել

Երեք կուսակցությունների ստեղծած աշխատանքային խմբի հաղորդագրություն 

Ինչպես հայտնի է, այսօր Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունների կողմից ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացվել ընդհանուր առմամբ 9 էջից բաղկացած՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով սահմանված հանցագործությունների մասին հաղորդում։ Ըստ էության, ներկայացված հաղորդումը միտված է օրենսդիր և գործադիր իշխանությունների, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնատար անձանց հանցակցությամբ  իրականացված իշխանության յուրացմանը իրավական գնահատական տալուն։ 

Սահմանադրական դատարանի և դրա առանձին դատավորների դեմ  նախաձեռնված և դատական իշխանությունը զավթելուն միտված գործողությունները սկսվել և շարունակվում են մեկ տարուց ավելի՝ նպատակ ունենալով Սահմանադրական դատարանում ձևավորել կառավարելի մեծամասնություն: Այլ խոսքով՝ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Սահմանադրական դատարանի երեք դատավորների լիազորությունները դադարեցնելու և Սահմանադրական դատարանի նախագահին պաշտոնավարումից զրկելու, ինչպես նաև նրանց փոխարեն այլ անձանց նշանակելու միջոցով օրենսդիր և գործադիր իշխանությունը ներկայացնող, ինչպես նաև այլ բարձրաստիճան մի խումբ պաշտոնատար անձինք` հանցակցությամբ, տիրանում են Սահմանադրական դատարանի լիազորություններին և այդ ամենը կատարում են` վերազանցելով իրենց լիազորությունները։ 

Այս գործողություններով հանցակիցները խախտում են իշխանությունների տարանջատման ու հավասարակշռման սկզբունքը և անգամ փաստացի վերացնում Հայաստանի Հանրապետության՝ իրավական պետության լինելու բնութագիրը։ Նկատի ունենալով, որ այս փաստերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի, 300․1-րդ հոդվածի 1-ին մասի և 309-րդ հոդվածի 1-ին մասի առերևույթ հատկանիշներ պարունակող արարքներ և առաջնորդվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածներով` հանցագործության մասին Գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդմամբ խնդիր է դրված հարուցել քրեական գործ և կատարել պատշաճ, անաչառ ու համակողմանի նախաքննություն:

30.06.2020 թ.

Բարձունքի ուտոպիան
3 Հուլիսի 2020, 22:02 Բարձունքի ուտոպիան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica