close
Եղանակը Երևանում
10 Հուլիսի 2020
+24°
+28°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զինված միջադեպ ադրբեջանա-իրանական սահմանին. կա սպանված

Տարածաշրջան

30 Հունիսի 2020, 14:11
 Զինված միջադեպ ադրբեջանա-իրանական սահմանին. կա սպանված

Ինչպես հայտնում է haqqin.az- ը, զինված միջադեպ է տեղի ունեցել ադրբեջանա-իրանական սահմանին, որի արդյունքում կա սպանված:

Հունիսի 29-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Բեյլագանի շրջանի Չեմենլի գյուղի Աշագի գյուղի մոտակայքում գտնվող պետական սահմանապահ ծառայության «Հորադիզ» ջոկատի սահմանային անցակետի տարածքում հայտնաբերվել են երկու սահմանախախտ: Զինված ներխուժողները ունեին 2 պայուսակ բեռ:

Նրանք չեն ենթարկվել սահմանապահների պահանջին և կրակ են բաց հրազենից: Ադրբեջանցի սահմանապահները պատասխան կրակ են բացել՝ սպանելով թմրանյութ տեղափոխող սահմանախախտին։

Տարածքը զննելիս հայտնաբերվել է  հրացան, 2 պայուսակով մոտ 33 կգ թմրանյութ:

Դեպքի վայրում տեղի է ունեցել Ադրբեջանի և Իրանի սահմանապահ ներկայացուցիչների հանդիպում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica