close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2020
+17°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արդյո՞ք ԱԺ-ում եղել է հրահանգ՝ չհանձնելու թեստ և չհամալրելու վարակակիրների աճող ցուցակը. Ռուբեն Մելիքյան

Քաղաքական

30 Հունիսի 2020, 16:25
 Արդյո՞ք ԱԺ-ում եղել է հրահանգ՝ չհանձնելու թեստ և չհամալրելու վարակակիրների աճող ցուցակը. Ռուբեն Մելիքյան

Ազգային ժողովը վերածվել է, պայմանականորեն ասած, «Գլորիա» կարի ֆաբրիկայի». վարակակիր պատգամավորները հաշվվում են երկնիշ թվով, բնականաբար կան նաև կոնտակտավորներ, իսկ խորհրդարանը, ավելի ստույգ՝ քայլականները գումարել են հերթական «կայծակնային» արտահերթը՝ Սահմանադրական կարգը տապալելիս թույլ տված մանկական իրավաբանական սխալներն ուղղելու համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն մելիքյանը:

Նա, մասնավորապես, հավելել է. «Վստահ եմ, որ կուսակցությունների եռյակի ներկայացրած՝ հանցագործության մասին հաղորդման հիման վրա մի օր քրեական գործ հարուցվելու՛ է և դրա շրջանակներում, ի թիվս այլոց, քննության առարկա են դառնալու նաև այսօրվա նստաշրջանին վերաբերող փաստերը - արդյո՞ք վարակակիրներն ավելի շատ չէին, արդյո՞ք բոլոր կոնտակտավորներն էին ինքնամեկուսացել, արդյո՞ք եղել է հրահանգ՝ չհանձնելու տեստ և չհամալրելու վարակակիրների աճող ցուցակը, արդյո՞ք եղել է հրահանգ՝ անտեսելով գործող օրենսդրությունը, չինքնամեկուսանալ, և այլն, և այլն, և այլն։

ՀԳ. Պահանջում եմ, որ Հանրապետության նախագահն այս ամոթալի փաթեթը ստորագրի ընդունումից առաջ»:

Բարձունքի ուտոպիան
3 Հուլիսի 2020, 22:02 Բարձունքի ուտոպիան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica