close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2020
+17°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որևէ դարակազմիկ բան այդ դիմումի մեջ չեմ տեսնում․ Ալեն Սիմոնյանը՝ Գլխավոր դատախազություն հաղորդման մասին

Քաղաքական

30 Հունիսի 2020, 13:12
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որևէ դարակազմիկ բան այդ դիմումի մեջ չեմ տեսնում․ Ալեն Սիմոնյանը՝ Գլխավոր դատախազություն հաղորդման մասին

Որևէ դարակազմիկ բան այդ դիմումի մեջ չեմ տեսնում՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Իմ քայլը խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագորղների հետ զրույցում անդարադառնալով ՀՅԴ, ԲՀԿ եւ Հայրենիք կուսակցությունների կողմից Գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու փաստին։

Նա նշեց, որ բավական անտարբեր է վերաբերվում այդ քայլին․ «Առավել ևս, որքան տեսա, դա ներկայացնում էր մի մարդ, որն ինքը երկու քրեական գործով է անցնում (Հայրենիքի խորհրդի անդամ Արսեն Բաբայանը)՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու, թե փաստաթղթերի հետ կապված, վստահ չեմ: Ուստի, անկեղծ ասած, բավականին անլուրջ եմ վերաբերվում»:

Խոսելով Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի նամակի մասին Հրայր Թովմասյանին, որտեղ նշվում է, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունները չեն համապատասխանել իրենց առաջարկներին, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվել, որ ինչ-որ պաշտոնյայի մասնավոր նամակը կարող է որպես կառույցի նամակ ներկայացվել: Որոշ մարդիկ փորձում են պաշտոնյայի նամակը հակադրել ինստիտուտի նամակին: Դա նույն բանն է, որ իմ նամակը վերագրվի ամբողջ «Իմ քայլի» քվեարկությանը կամ ԱԺ-ի ընդունած որոշումներին: Այդ շահարկումը բավական մեծ էր և, կներեք, որևէ մեկին չի վերաբերվում երկու անձի անձնական նամակագրությունը, որը այդ կողմերից մեկը որոշել է հրապարակել»:

Նրա համոզմամբ, պարոն Բուքիքիոյի նամակի մեջ ուղղակի թեզեր են, որոնք եթե ցանկացած մեկը ինչ-որ նամակով դիմի, բովանդակության առումով գրեթե իրարից չեն տարբերվի:

Սիմոնյանն ասաց, որ կառավարությունը դիմել է Վենետիկի հանձնաժողովին խորհրդատվության համար և ստացել է այդ կառույցի կարծիքը։

«Այդ կարծիքի վերաբերյալ մեր ընդդիմախոսները նույնիսկ քննադատություններ են հնչեցրել, հետո ՍԴ անդամներից մեկը նամակ է գրել Վենետիկի հանձնաժողովի անդամներից մեկին, ապա հրապարակել իրենց խոսակցության ինչ-որ մի փոքր մասը: Դա ի՞նչ կապ ունի Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հետ: Հիմա Հրայր Թովմասյանի կարծիքը ամբողջ ՍԴ-ի որոշո՞ւմն է: Այդ նամակը անձնական է, դա պաշտոնական դիրքորոշում չէ»,-ասաց նա:

Արդյո՞ք ԱԺ կայացրած որոշումների լեգիտիմությունը կասկածի տակ չի դրվում, երբ ընդդիմադիր երկու ուժերը չեն մասնակցում քվեարկությանը՝ հարցին Սիմոնյանը պատասխանեց՝ դրա վերաբերյալ կարող է եզրակացություն անել ՀՀ քաղաքացին՝ տեսնելով, որ այս օրհասական իրավիճակում պատճառներ են գտնվում և չեն մասնակցում նիստերին:

Մանրամասն՝ տեսանյութում․

Բարձունքի ուտոպիան
3 Հուլիսի 2020, 22:02 Բարձունքի ուտոպիան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica