close
Եղանակը Երևանում
10 Հուլիսի 2020
+27°
+28°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանում կորոնավիրուսից մահացած քաղաքացին Ջավախքից էր

Առողջապահություն

30 Հունիսի 2020, 12:36
 Վրաստանում կորոնավիրուսից մահացած քաղաքացին Ջավախքից էր

Վրաստանում  կորոնավիրուսից 15-րդ մահն է արձանագրվել: Մահացած տարեց տղամարդը Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղից էր. այս մասին գրում է nor.ge-ն։

Ախալքալաքի մունիցիպալիտետի  բնակիչ Վ.Բ.-ն կորոնավիրուսի պատճառով առաջացած բարդություններից Ռուսթավիի հիվանդանոցում մահացել է: Տղամարդը 82 տարեկան էր:

Կորոնավիրուսից մահացած տղամարդը 10 օր առաջ որդու հետ Հայաստանից էր եկել և անցնում էր կարանտինյան շրջանը: Կարանտինի ավարտին մնացել էր ընդամենը 4 օր: Սակայն նա հոսպիտալացվել էր արյան բարձր ճնշման և սրտի անբավարարության պատճառով:

«Կարանտինի ընթացքում նրա ճնշումը բարձրացել էր, և նրան տեղափոխել էին հիվանդանոց: Տղամարդը 82 տարեկան էր, նա կարանտինում իր որդու հետ էր, 4 օր էր մնացել կարանտինի ավարտին», – ասաց Ախալքալաքի ՀԱԿ-ի տնօրեն Ավետիք Տոնականյանը:

Սահմանը հատելու և կարանտինի անցնելու պահին նրա վիճակը նորմալ է եղել: Վ.Բ.-ն բուժում էր ստանում Ռուսթավի քաղաքի հիվանդանոցներից մեկում:

Տղամարդուն բերել են գյուղ և հուղարկավորել:

Վրաստանի 82-ամյա քաղաքացի Վ.Բ.-ն դարձավ երկրում կորոնավիրուսից մահացած 15-րդ հիվանդը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica