close
Եղանակը Երևանում
10 Հուլիսի 2020
+27°
+28°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եղել են բազմաթիվ հանցավոր արարքներ․ Արսեն Բաբայան

Քաղաքական

30 Հունիսի 2020, 10:48
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եղել են բազմաթիվ հանցավոր արարքներ․ Արսեն Բաբայան

Գլխավոր  դատախազություն ներկայացված բողոքը վերաբերում է ՀՀ իշխանությունների՝ վերջին երկու տարիներին նախաձեռնած և իրականացրած իրավաքաղաքական գործընթացին՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը կոնսոլիդացիոն գործընթաց սկսած քաղաքական ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի  և «Հայրենիքի», Գլխավոր  դատախազություն հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց հետո։

«Մենք հիշում ենք, որ քաղաքական իշխանությունը կազմակերպված ձևով և խմբի կողմից Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր նշանակելու համար իրականացրեց բազմաթիվ գործողություններ, այդ թվում օրենքի խախտում կար, որ նույն անձը չի կարող երկու անգամ ներկայացվել: Բացի դրանից, հետագայում եղավ Գրիգորյանի կողմից ՍԴ նախագահի ինքնահռչակումը և դրանից հետո արդեն հայտնի օրենքների փոփոխությունները, հարուցված քրեական գործերը»,-արձանագրեց Արսեն Բաբայանը:

Նա նշեց, որ այս ամենին հաջորդեց Սահմանադրության փոփոխությունները, որով այսօր էլ ԱԺ արտահերթ նիստում պետք է իրենց փնթի աշխատանքը սղագրեն:

«Այս ընթացքում եղել են բազմաթիվ հանցավոր արարքներ, օրինակ, ԱԺ նախագահի կողմից ինչ-որ հաղորդագրության հրապարակում: Մենք գիտենք, որ անհատական իրավական ակտով պետք է դադարեցվի դատավորների լիազորությունները»,-ասաց Արսեն Բաբայանը:

Նա տեղեկացրեց, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել նաև պաշտոնեական լիազորությունների անցում հոդվածով. «Դա վերաբերում է այս ամբողջ գործընթացների ընթացքում թույլ տրված խախտումներին և պաշտոնեական լիազորություններն անցնելուն»:

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica