close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2020
+19°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵՄ-ն վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները

Տնտեսական

30 Հունիսի 2020, 13:48
 ԵՄ-ն վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները

Եվրամիությունը ևս վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները. այս մասին ասված է ԵՄ Խորհրդի հայտարարությունում։ 

Նշվում է՝ պատժամիջոցները մտցվում են Մինսկի համաձայնագրերի կատարման վերաբերյալ Գերմանիայի և Ֆրանսիայի վերլուծության հիման վրա. դրանք կգործեն մինչև 2021թ.-ի հունվարի 31-ը:

ԵՄ առաջնորդները պատժամիջոցների երկարաձգման վերաբերյալ որոշումն ընդունել են հունիսի 19-ին տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված գագաթնաժողովի ընթացքում։ 

Այս առնչությամբ տարածված հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.  «Այսօր Խորհուրդը որոշեց երկարաձգել Ռուսաստանի տնտեսության կոնկրետ հատվածների նկատմամբ գործող պատժամիջոցները»։

Հավելվում է՝ պատժամիջոցները երկարաձգելու մասին որոշումը ուժի մեջ է մտնում ԵՄ «Պաշտոնական ամսագրում» հրապարակվելուց հետո:

Բարձունքի ուտոպիան
3 Հուլիսի 2020, 22:02 Բարձունքի ուտոպիան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica