close
Եղանակը Երևանում
10 Հուլիսի 2020
+27°
+28°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչու՞ Փաշինյանը չի զորակոչվել 1995 թ. աշնանից մինչ 2000 թ. գարունը. Տ. Աթանեսյան

Քաղաքական

29 Հունիսի 2020, 23:28
 Ինչու՞ Փաշինյանը չի զորակոչվել 1995 թ. աշնանից մինչ 2000 թ. գարունը. Տ. Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է.

«Երբեք չէի ցանկանա ինքս գրել այս ստատուսը, բայց երկրիս վիճակը ստիպում է՝

1992թ. ընդունված «Զինապարտության մասին» ՀՀ առաջին օրենքը իրոք նախատեսել է դրույթ, որ երկու ծառայած եղբայրների երրորդ եղբայրը ազատվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից: Օրենսդրական այդ դրույթը ուժը կորցրած է ճանաչվել 1994թ., ինչից հետո բոլոր «երրորդ» եղբայրները զորակոչվել են բանակ:

Մեր «սիրելի» վարչապետը, երբ նշում է, որ ծառայությունից ազատվել է այդ հիմքով, մեղմ ասած ճիշտ չի ասում: Հիշեցնեմ, որ նա ԵՊՀ-ում ուսուցանել է 1991-1995 թթ. ընթացքում և այդ ժամանակ իրավացիորեն օգտվել է տարկետման իրավունքից: Այսինքն՝ այդ ժամանակ իրեն պետք էլ չի եղել 1992-1994թթ. ընթացքում գործած նորմը:

Ինչևէ, 1995թ. աշնանը,երբ իրեն հեռացրել են ԵՊՀ-ից, էական չէր արդեն, այդ «երրորդ» եղբոր նորմը եղել է, թե՝ ոչ, նա 20 տարեկան էր և ենթակա էր պարտադիր զորակոչի:

Նա ենթակա էր պարտադիր զորակոչի մինչև 2000 թ. գարունը՝ երկրորդ զավակի ծնվելու պահը: Հարց՝ ինչու նա չի զորակոչվել 1995 թվականի աշնանից մինչև 2000 թվականի գարունը: Հարց բոլորին:

Ինչու՞ չի զորակոչվել, բայց այսօր պատերազմի ժամանակ ՀՀ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է: Ավելի կարևոր հարց՝ ինչու՞ այս հարցը ոչ ոք չի տալի:

Ինչու՞ են բոլորը լուռ»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica