close
Եղանակը Երևանում
10 Հուլիսի 2020
+27°
+28°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռազմական համալսարանի լսարաններից մեկը կկրի փոխգնդապետ Հովիկ Քոսակյանի անունը

Հասարակություն

29 Հունիսի 2020, 22:55
 Ռազմական համալսարանի լսարաններից մեկը կկրի փոխգնդապետ Հովիկ Քոսակյանի անունը

ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրետանու ֆակուլտետի մասնագիտական լսարանը հունիսի 29-ին անվանակոչվել է 2020թ. մայիսին ողբերգական վթարի հետևանքով զոհված կրթօջախի ավագ դասախոս, ազատամարտիկ, փոխգնդապետ Հովիկ Քոսակյանի անվամբ: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Անվանակոչման արարողությանը մասնակցող ազատամարտիկները, ռազմական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու կուրսանտները վերհիշել և արժևորել են ազատագրական պայքարի առաջին իսկ օրերից հայրենիքի պաշտպանությանն անդամագրված վաստակաշատ դասախոսի անցած ուղին։

Լսարանի բացման խորհրդանշական ժապավենը կտրել են փոխգնդապետ Հովիկ Քոսակյանի զավակները։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica