close
Եղանակը Երևանում
10 Հուլիսի 2020
+27°
+28°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք հականիկոլ խմբավորում չենք, բայց հայհոյանքներին կառուցողական պատասխանել հնարավոր չէ․ Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

29 Հունիսի 2020, 22:06
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք հականիկոլ խմբավորում չենք, բայց հայհոյանքներին կառուցողական պատասխանել հնարավոր չէ․ Իշխան Սաղաթելյան

Մենք հականիկոլ խմբավորում չենք, բայց հայհոյանքներին կառուցողական քննադատությամբ պատասխանել հնարավոր չէ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում պատասխանելով կարծիքին, թե ՀՅԴ-ի պահվածքը կառուցողական ընդդիմություն չէ։

«Մենք չենք քարկոծում իշխանություններին, քննադատում ենք, մեկ ու կես տարի այլընտրանք և առաջարկություններ ենք ներակայացրել, որոնց իշխանությունները պատասխանել են հայհոյանքներով»,-ասաց նա։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը վստահեցրեց, որ երկրի ներքին կայունությունը իրենց համար խիստ կարևոր է և երբեք չեն անի այնպիսի բան, որը կտանի քաղաքացիական պատերազմի։

«Բայց գործող իշխանությունը պետք է նկատի ունենա, որ չպետք է շարունակ վախեցնի իր ընդդիմախոսներին։ Եվ սա չի նշանակում, որ զերծ ենք մնալու փողոցային պայքարից»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica