close
Եղանակը Երևանում
10 Հուլիսի 2020
+24°
+28°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաշնակցությունն ունի լավ թիմ՝ հայրենասեր, ազգանվեր, պատրաստված երիտասարդներով․ Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

29 Հունիսի 2020, 20:47
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաշնակցությունն ունի լավ թիմ՝ հայրենասեր, ազգանվեր, պատրաստված երիտասարդներով․ Իշխան Սաղաթելյան

Փառք Աստծո Դաշնակցությունն այսօր ունի լավ թիմ՝ մեծ թվով երիտասարդներ՝ հայրենասեր, ազգանվեր, պատրաստված՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս պետք է փոխվի կուսակցությունը հաջորդ գումարման խորհրդարանում տեղ ունենալու համար։

Ոչ թե կուսակցությունը պետք է փոխվի, այլ հասարակության հետ աշխատելու մեթոդները՝ նշեց Սաղաթելյանը՝ նկատելով, որ ՀՅԴ  հրապարակային աշխատանքում օրեցօր կարելի է տեսնել նորանոր երիտասարդների։

«Վստահեցնում եմ մեր քաղաքացիներին, որ մենք մեր արժեքային համակարգով, մեր ծրագրերով, մեր հետևողական աշխատանքով հաջորդ խորհրդարանական ընտրություններում ծանրակշիռ ներկայություն ենք ունենալու»,-ասաց նա։

Հարցին՝ ինչպես կարելի էր Արամ Մանուկյանի, Հովհաննես Քաջազնունու և Դրոյի կուսակցության վարկանիշը հասցնել 3-4 տոկոս քվեի, ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչը պատասխանեց, որ պետք չէ այդ 3-4 տոկոսն անընդհատ իրենց աչքը մտցնել։

«Ընտրությունների արդյունքներն անցողիկ են․ վերջին 30 տարում ՀՀ-ում շատ են եղել քաղաքական գործիչներ և կուսակցություններ, որ ունեցել են 60 տոկոս ձայն և այսօր գոյություն չունեն»,-նշեց նա։

Աշխարհում, Սաղաթելյանի խոսքով, ընդունված երևույթ է, որ կուսակցությունները ներկա չեն լինում խորհրդարանում և հետո գալիս են մեծ ներկայությամբ և դառնում իշխանություն։

Իսկ ՀՅԴ-ն Մանուկյանի, Քաջազնունու և Դրոյի արժեքների կրողն է, պահպանողը ու շարունակողը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica