close
Եղանակը Երևանում
10 Հուլիսի 2020
+27°
+28°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ելքը համարում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունները․ Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

29 Հունիսի 2020, 19:38
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ելքը համարում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունները․ Իշխան Սաղաթելյան

Ստեղծված իրավիճակից ելքը համարում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբության ասուլիսում ուղիղ եթերում պատասխանելով հարցին, թե ուր է տանելու ընդդիմադիրների ճանապարհային քարտեզը։

Դիտարկմանը, թե հիմա՞ ինչու են պահանջում արտահերթ ընտրություններ, եթե 2018-ին անհրաժեշտ շեմը չհաղթահարեցին, Իշխան Սաղաթելյանը արձագանքեց․ «Այստեղ հաջողել-չհաջողելու հարցը չէ, մարդիկ ցանկանում էին ապրել արժանապատիվ, անցել է 2 տարի և գործող իշխանությունը այս պահանջներից շեղվել է, երկրում կա քաղաքական և կառավարման ճգնաժամ և մենք գտնում ենք, որ այս պահանջները իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է նոր որակի իշխանություն, որը ժողովուրդը կարող է ձևավորել ընտրությունների միջոցով»։

Սաղաթելյանի դիտարկմամբ՝ 2 տարի առաջվա և հիմիկվա միջև, հասարակական ընկալումով, բավական մեծ է տարբերությունը։

«Մենք արձագանքում ենք, երբ արդարադատությունը լինում է ընտրովի․ եթե կան Հայաստանում մարդիկ, իսկ մեր կարծիքով կան, որ թալանել են պետական բյուջեից, պետք է վերադարձնեն և պատժվեն, դա չի քննարկվում։ Բայց որ գործող իշխանությունը դա օգտագործի իբրև լծակ, իբրև գործիքակազմ և հնարավորություն ճնշելու ընդդիմադիրներին, դա անընդունելի է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ իշխանությունը 2 տարի մի հիմնական թեզ ունի՝ «թալանել են», «գողացել են», այնինչ այս տարիներին, երբ իրենք իշխանություն ունեին, որևէ բան չի վերադարձվել։

«Այսինքն, մենք դեմ չենք, որ հանցագործությունները պատժվեն, բայց մենք դեմ ենք, երբ օրենքները ոտնահարելով՝ կոնկրետ գործողություններ է արվում կոնկրետ մարդկանց նկատմամբ»,-հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը։

Մանրամասն՝ տեսանյութում․ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica