close
Եղանակը Երևանում
14 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հնդկաստանը բացում է կորոնավիրուսով հիվանդների համար աշխարհում ամենամեծ հիվանդանոցներից մեկը

Աշխարհ

29 Հունիսի 2020, 10:34
 Հնդկաստանը բացում է կորոնավիրուսով հիվանդների համար աշխարհում ամենամեծ հիվանդանոցներից մեկը

Հնդկաստանը բացում է կորոնավիրուսով հիվանդների համար աշխարհում ամենամեծ հիվանդանոցներից մեկը։ Sardar Patel COVID Care Centre-ը նախատեսված է 10 հազար հիվանդի համար. այս մասին հայտնում է CNN-ը։

Նշվում է՝ հիվանդանոցի բացումը համընկել է Հնդկաստանում նոր հակառեկորդի հետ։ Հունիսի 28-ին գրանցվել է վարակման 19 906 նոր դեպք և 410 մահ։

Հիվանդանոցը սկսել է մասնակի աշխատել հունիսի 28-ից, սակայն ներկայում հասանելի է միայն 2000 մահճակալ։ Մնացած 8000 մահճակալները պատրաստ կլինեն օգտագործման հուլիսի 1-ին։

Հիշեցնենք՝ երկրում մինչ օրս վարակվել է ավելի քան 520 հազար մարդ, 16 հազարից ավելին մահացել է։


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica