close
Եղանակը Երևանում
11 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երբ բաճկոնը Փաշինյանի աչքում դառնում է դիակ

Քաղաքական

25 Հունիսի 2020, 20:32
 Երբ բաճկոնը Փաշինյանի աչքում դառնում է դիակ

Այսօր Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում անհասկանալի կոտեքստում անդրադարձավ «Երկիր» օրաթերթի 1999 թվականի հոկտեմբերի 27-ի համարին՝ ասելով, որ համարի վերջին էջում դիակ է պատկերված եղել։ Այդպես Փաշինյանը իբրև պատասխանում էր «Հրապարակ» օրաթերթի մեկնաբան Էդիկ Անդրեասյանի նկատմամաբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հարցին․ «Դուք տվեցիք անուններ և ես մտքով գնացի 1999 թվականի հոկտեմբեր 27, գուցե դետալներով աշխատանքի վայրի հետ կապված սխալվեմ, բայց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ոչ անհայտ կուսակցությանը պատկանող ոչ անհայտ թերթի վերթին էջում, որտեղ գուցե աշխատում էր ձեր հիշատակած անձը, կամ գուցե չէր աշխատում, տպագրվել էր հանրապետության հրապարակի նկարը և այդ հրապարակի կենտրոնում դիակ, մարդկային դիակ , և մինչև հիմա առեղծված է, թե ինչպես այդ նկարը համապատասխան մակագրությամբ լույս տեսավ այդ թերում»։

Մեր ձեռքի տակ է հայտնվել թերթի վերջին էջի այդ լուսանկարը, որի մասին հայտարարում էր Փաշինյանը, և, օ զարմանք, պատկերված է ոչ թե դիակ, այլ ընդամենը բաճկոն՝ հետևյալ մեկնաբանությամբ՝ «Դեռ երեկ մի ուրվական էր շրջում Երևանում, ազնիվ հակատուի ուրվականը»։ 

Թեմայի առնչությամբ զրուցեցինք նաև «Երկիր մեդիա» հեռուստաընկերության հասրակական- քաղական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանի հետ։ Նա ասաց, որ Փաշինյանի հայտարարությունից հետո բացել ու նայել է 1999-ի մի քանի համար, այդ տարիներին թերթը խմբագրել է Շաղիկ Մարուխյանը, և վերջին էջում խորագիր է եղել՝ «օրվա զավեշտ» վերտառությամբ, որի ներքո ամեն օր մի լուսանկար է հրապարակվել․ «Հետաքրքրության համար հանել եմ «Երկիր օրաթերթի» հավաքածուն, մեկ էլ տեսա լուսանկար իրոք կա, հերթական անգամ ցավ ապրեցի, որ ՀՀ ղեկավարը շարունակում է մանիպուլացնել հասարակությանը, քաղաքական դաշտին, ազգային ժողովին»,- ասաց Մանուկյանը՝ նշելով, որ խոսել է նաև այդ տարիներին «Երկիր» թերթի խմբագրի հետ, որն ասել է՝ այդ ժամանակատավածում հարկատուների հետ կապված հոդվածաշար է եղել թերթում և այդ կոնտեքստում է տպագրվել լուսանկարը։

Ի դեպ, Էդիկ Անդրեասյանը 1999 թվականին չէր աշխատում որևէ թերթում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica