close
Եղանակը Երևանում
10 Հուլիսի 2020
+27°
+28°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ջավախահայ 69 դիմորդների թույլ կտրվի հատել ՀՀ սահմանը և մասնակցել միասնական քննություններին

Հասարակություն

25 Հունիսի 2020, 16:55
 Ջավախահայ 69 դիմորդների թույլ կտրվի հատել ՀՀ սահմանը և մասնակցել միասնական քննություններին

Գնահատման թեստավորման կենտրոնը հրապարակել է 2020 թ. միասնական քննությունների օրերը՝ ըստ առարկաների։ Քննությունները կմեկնարկեն հուլիսի 2-ին Օտար լեզուներ առարկայից (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իտալերեն, իսպաներեն), հուլիսի 4-ին կստուգվեն դիմորդների գիտելիքները Հայոց պատմություն, Աշխարհագրություն, Քիմիա, հուլիսի 6-ին՝ Մաթեմատիկա, իսկ հուլիսի 8-ին՝ Հայոց լեզու և հայ գրականություն, Կենսաբանություն, Ֆիզիկա առարկաներից։

Փաստենք, որ կորոնավիրուսի պատճառով ՀՀ-Վրաստան սահմանի փակ լինելու և միջպետական երթևեկության դադարեցման հետևանքով մի քանի տասնյակ ջավախահայ դիմորդներ բաց նամակ են գրել ՀՀ պատկան մարմիններին և խնդրել, որ իրենց հնարավորություն տրվի մասնակցել քննություններին: 

Մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ կառավարությունից տեղեկացրին, որ արդեն առկա է Պարետատան համապատասխան որոշումը, ըստ որի՝ մինչ հունիսի 15-ը առցանց դիմում ներկայացրած և արտերկրում գտնվող դիմորդները, որոնց թվում նաև՝ ջավախահայ 69 դիմորդներ, կարող են առանց 14-օրյա կարանտինային ռեժիմի մուտք գործել ՀՀ և մասնակցել քննություններին: 

Ինչ վերաբերում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի և Գ. Վ. Պլեխանովի անվ. Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի հայտարարություններին՝ առ այն, ներկայումս համալսարաններում առցանց (online) ձևաչափով կազմակերպվում են թե՛ դիմումների ընդունումը, թե՛ քննությունների հանձնման գործընթացը, ապա պետք է փաստել, որ վերոնշյալ բուհերը գործում են միջազգային պայմանագրերով, իրենք են որոշում իրենց քննությունների առցանց կամ այլ ձևաչափով կազմակերպման գործընթացը (ինչի մասին խոսել են իրենց հայտարարություններում), և կառավարության կամ Պարետատան որոշումներն այս բուհերի հետ, բնականաբար, չի առնչվում: 

ԿԳՄՍՆ կայքում «Օտարերկրյա քաղաքացիների և սփյուռքահայ դիմորդների ընդունելություն Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններ-(2020-2021 ուսումնական տարի)» խորագրի տակ հրապարակված է նաև  օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների՝ 2020-2021 ուսումնական տարում ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ներկայացման ձևաչափը, ժամանակացույցը և այլն: Նշված ընթացակարգերին առավել մանրամասն ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել ԿԳՄՍՆ կայքէջ՝ այս հղումով: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica