close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կորոնավիրուսից մահացել է ղարաբաղյան շարժման ամենաակտիվ մասնակիցներից մեկը՝ պատմաբան Համլետ Գեւորգյանը

Առողջապահություն

25 Հունիսի 2020, 10:59
 Կորոնավիրուսից մահացել է ղարաբաղյան շարժման ամենաակտիվ մասնակիցներից մեկը՝ պատմաբան Համլետ Գեւորգյանը

Կորոնավիրուսից մահացել է 1988-90 թթ․ համաժողովրդական շարժման ամենաակտիվ մասնակիցներից մեկը՝ պատմաբան Համլետ Գեւորգյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական գործիչ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

«Համլետը պատմական գիտությունների դոկտոր էր, պրոֆեսոր։

«Նիկոլ Դուման», (Երևան, 2002, 2003), «Դրո» (Երևան, 1999, 2000, 2007), «Սեբաստացի Մուրադ» (Երևան, 2003), «Սեդրակ Ջալալյան» (Երևան, 2009), «Ազատագրական պայքարի հերոսապատումից» (Երևան, 2006), «էջեր հայոց ազատամարտի» (Երևան, 2005, 2010), «Պետոն» (Երևան, 1994), «Յապոն (Հովհաննես Պարոնյան). գործը և հուշերը» (Երևան, 2011) մենագրությունների եւ բազմաթիվ հոդվածների հեղինակ է։

Նրա հետաքրքրության շրջանակը հիմնականում 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարասկզբի հայ ազատագրական պայքարն էր նեռառում։ Հետաքրքիր մարդ էր ու, ամենակարեւորը՝ ինքնատիպ»,-գրել է նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica