close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ճապոնիայում կորոնավիրուսի նոր «ռապիդ թեստ» են մշակել

Աշխարհ

22 Հունիսի 2020, 14:54
 Ճապոնիայում կորոնավիրուսի նոր «ռապիդ թեստ» են մշակել

Ճապոնիայում առաջատար դեղագործական ընկերություններից մեկը՝ Shionogi-ն, պաշտոնապես հայտարարել է կորոնավիրուսի նոր ռապիդ թեստի մշակման մասին. այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, նշելով՝ այն թույլ է տալիս վարակն ախտորոշել 30 րոպեում առանց բարդ սարքավորումների եւ մասնագետների, ինչի մասին ասվում է կորպորացիայի կայքում։ 

Նշվում է՝ թեստը հիմնված է թքի նմուշի վրա, որը ճշգրտորեն ցույց է տալիս կորոնավիրուսի առկայությունն ու չի զիջում ՊՇՌ-թեստերին: Նոր մեթոդը մշակել են Նիհոնի, Հումմի համալսարանների եւ Տոկիոյի բժշկական համալսարանի հետազոտողները:

Shionogi ընկերությունն առաջարկում է նոր թեստերը փորձարկել Ճապոնիա մուտք գործող ուղևորների վրա:

Հիշեցնենք՝ աշխարհում պանդեմիայի սկզբից վարակվել է ավելի քան 8,7 մլն մարդ, ավելի քան 460 000 մարդ մահացել է:

Մասնավորապես, Ճապոնիայում վարակվել է 18.6 հազար մարդ, որից մահացել է 970-ը:  

 
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica