close
Եղանակը Երևանում
1 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շտուտգարտում անկարգությունների պատճառով 19 ոստիկան է վիրավորվել

Աշխարհ

22 Հունիսի 2020, 11:35
 Շտուտգարտում անկարգությունների պատճառով 19 ոստիկան է վիրավորվել

Անցյալ գիշեր Շտուտգարտում 400-500 խուլիգաններ անկարգություններ են իրականացրել, ինչի պատճառով վիրավորվել է 19 ոստիկան. այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն՝ վկայակոչելով տեղի փոխոստիկանապետ Թոմաս Բերգերի խոսքերը։

Նշվում է՝ գիշերային անկարգություններից հետո բերման է ենթարկվել 24 մարդ։ Դատախազությունը նրանցից առնվազն 7-ի ձերբակալության հրաման է տվել։

24 բերման ենթարկվածներից 7-ն անչափահասներ են, ևս 7-ը՝ 18-21 տարեկան։ 24-ից 12-ը Գերմանիայի քաղաքացիներ են։

Կեսգիշերից քիչ առաջ ոստիկանները Շլոսգարտեն այգում ստուգման են ենթարկել Գերմանիայի 17-ամյա մի քաղաքացու՝ թմրանյութերին առնչվող հանցագործություն կատարելու կասկածով։ Նրան անմիջապես աջակցել են մոտակայքում գտնվող 200-300 անձինք՝ քարեր ու շշեր նետելով ոստիկանների ուղղությամբ, որից հետո անկարգությունների մասնակիցների թիվը կտրուկ աճել է։

Rioters attack German police after drug check in Stuttgart | Euronews

Իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար քաղաք են ուղարկվել ողջ դաշնային հողի ոստիկանական ուժերը. արդեն առավոտյան իրավիճակը հանդարտվել է։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica