close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայատյաց թուրք գործիչն ընտրվեց ՄԱԿ-ի ԳԱ նախագահ

Աշխարհ

18 Հունիսի 2020, 12:39
 Հայատյաց թուրք գործիչն ընտրվեց ՄԱԿ-ի ԳԱ նախագահ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահ է ընտրվել Թուրքիայի ներկայացուցիչ Վոլքան Բոզքըրը։

Հաղորդվում է, որ Բոզկիրը, որը նախկինում զբաղեցնում էր Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի և ԵՄ-ի հետ հարցերի  նախարարի պաշտոնը, ստացել է 178 երկրների ներկայացուցիչների աջակցությունը, 11-ը ձեռնպահ են մնացել քվեարկությունից, ևս երեք քվեաթերթիկ անվավեր ճանաչվել:

Այս նշանակման կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ում երկրի դեսպան Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ: Համաձայն Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապի գրասենյակի՝ պետության ղեկավարը շնորհավորել է թուրք դիվանագետներին կատարված իրադարձության կապակցությամբ և հույս հայտնել, որ Բոզքըրը հաջող գործունեություն կծավալի իր նոր պաշտոնում:

Հիշեցնենք, որ Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը, իսկ այնուհետ ԱՄԷ-ն բողոքարկել էին թուրք գործչի թեկնածությունը։

2015 թ. Բոզքըրը վիրավորանքներով հարձակվել էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսի վրա՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պատճառով։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica