close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ մարդու մեջ ապրող ստրուկն է թելադրում այսօր, ինչն ամենավտանգավորն է. Դ. Վանյան

Քաղաքական

18 Հունիսի 2020, 09:40
 Հայ մարդու մեջ ապրող ստրուկն է թելադրում այսօր, ինչն ամենավտանգավորն է. Դ. Վանյան

Դավիթ Վանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Վարչապետին չեն սիրում, սիրելի Հայեր, վարչապետից պահանջում են։ Երեկ Սերժին էին սիրում՝ դարձավ բռնապետ։ Այսօր Նիկոլին եք սիրում՝ դառնում է բռնապետ։ Դուք՝ ինքներդ Ձեզ ե՞րբ եք սիրելու։ Ե՞րբ եք պահանջելու, որ Ձեզ սիրեն ու հարգեն, այլ ոչ թե՝ Ձեր անունը դնեն "Հպարտ քաղաքացի" ու դատապարտեն չքավորության։

Այ սա է մեր խեղճության պատճառը, որովհետև, տարբեր կայսրությունների մաս կազմած, ճնշված, դարերով կեղեքված, եղեռնապուրծ Հայ մարդու մեջ ապրող ստրուկն է թելադրում այսօրվա քաղաքական օրակարգը, քանզի, նորին մեծություն մեծամասնությունն ինքն է։

Իսկ ստրուկը ամենավտանգավոր մարդն է, ով, հաճախ, հանուն տերերի փոփոխության է գնում հեղափոխությունների։ Չինգիզ Այթմատովի մոտ է կարծեմ, երբ կենդանի հավին փետրում են, հավը, փախչելու փոխարեն, գալիս հպվում է տիրոջ ոտքերին, որ տաքանա։ Այ այս սերն է, որ ընկած է բռնապետության հիմքում։ Առողջ, հարուստ, ինքնաբավ մարդը վարչապետ սիրել չի կարող, անգամ եթե կուռք ու մոդա դարձած Պապ թագավորը լինի գերեզմանից արթնացած մի նոր վարչապետ։

Այ սա է բոլշևիզմը։ Այ այս պատճառով է, որ խորհրդային միությունում բոլորը պիտի հավասար ապրեին, որպեսզի, հանկարծ ազատ մարդ չլինեին։ Նրանք էլ էին սիում իրենց լիդերներին, հետո գնում հերթերում անց կացնում իրենց կյանքը։

Սենեկան է ասել, որ երկար ճառերը ուղիղ համեմատական են ապրանքի հերթերին։ Մենք մտել ենք այդ երկար ճառերի շրջան։ երկար բարակ լայվերով, բրֆինգներով, ձեզ օդում քնեցնելով, իրենք իրենց պարգևավճարներ տալով, վարչապետի ձայնով՝ հակաթագավարակային բարձրախոսներով՝ նրանք իրենց ապագան ապահովել են, իսկ Դուք՝ Սիրում եմ քեզ, իմ վարչապետ։

Հիշու՞մ եք, ոնց էր ծաղրի ենթարկում նախկիններն, նրանց սուպերվարչապետությունը։ Հապա ինչու՞ չգնաց իր լիազորությունների կրճատման ճանապարհով։ Չէ՞ որ խոսք էր տվել Ձեր հերոս վարչապետը։ Չգիտե՞ք ինչու։ Որովհետև Ձեր երազած վարչապետին կուլ է տվել իմ ճանաչած վարչապետների տեսակը։ Ու հիմա Ձերը չկա, իմ ճանաչածն է իշխում Հայաստանում։

Հայաստանն էլ, երեք միլիոն մարդ - մի չինաական գյուղ, ու այսքան ճառեր, այսքան պաշտոնյաներ, այսքան հաշվետվություններ ու այսքան թագավարակի զոհեր։

Դե գնացեք սիրեք։
Ինձ եթե լսեք, ոչ այսօրվա վարչապետին կսիրեք, ոչ հաջորդին, այլ խստագույնս կպահանջեք։ Հարց կտաք, կասեք՝ Երկու տարի է անցել, ինչու՞ եմ ես ավելի վատ ապրում, ինչու՞ իմ բարեկամը չի կարող իր քաղցկեղը բուժել Գերմանիայում, ինչու՞ Հայաստանը ինքնաթիռներ չունի, երբ Դուք այն վարձում եք իմ՝ քաղաքացուս վճարած հարկերից։ Ինչու՞ ներդրումներ չկան, ինչու՞ է գազը թանկանում, ինչու՞ է սննդամթերքը թանկանում, ինչու՞ են հիվանդները շատանում։ ինչու՞ աշխատատեղեր չկան։ Ինչու՞ չեք բարձրացնում թոշակները։
Պաշտոնյային սիրելու ձևը սա է։

Դավիթ Վանյան Դեպի Արարատ»։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica