close
Եղանակը Երևանում
2 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միշուստինը չեղարկել է ինքնաթիռներում ԽՍՀՄ ժամանակների ճաշացուցակը

Աշխարհ

18 Հունիսի 2020, 10:37
 Միշուստինը չեղարկել է ինքնաթիռներում ԽՍՀՄ ժամանակների ճաշացուցակը

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը չեղարկել է ինքնաթիռներում ճաշացուցակը հաստատող 1988թ.-ի հրամանը. այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:

Ըստ չեղյալ հայտարարված կանոնների՝ սննդաբաժինը պետք է ներառեր սերուցքային կարագ, նախուտեստ, տաք ուտեստ՝ խավարտով, թեյ կամ սուրճ, կիտրոն, շաքար, հրուշակեղեն, մրգեր կամ մրգահյութ, «Ամառային» բուլկի, հաց, ջեմ, զովացուցիչ ըմպելիք, ինչպես նաև համեմունքներ ու ատամի չոփիկներ:

Ներկայիս օրենսդրությամբ նախատեսվում է, որ ավիաընկերությունն ուղևորներին տաք ուտեստ պետք է տրամադրի երեք և ավելի ժամ տևող չվերթի դեպքում: Ճաշացուցակը կարող են կազմել հենց փոխադրողները: Սակայն, նրանք իրավունք ունեն ըմպելիքներ և սնունդ չտրամադրել, եթե դա նշված է իրենց կանոններով, իսկ ուղևորներին տեղեկացվել է այդ մասին մինչև թռիչքը:

Սպասվում է մառախուղ
1 Դեկտեմբերի 2020, 17:56 Սպասվում է մառախուղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica