close
Եղանակը Երևանում
12 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պեկինի շուկայում ի հայտ եկած կորոնավիրուսն ավելի վարակիչ է, քան Ուհանում հայտնաբերվածը․վիրուսաբան

Աշխարհ

16 Հունիսի 2020, 11:19
 Պեկինի շուկայում ի հայտ եկած կորոնավիրուսն ավելի վարակիչ է, քան Ուհանում հայտնաբերվածը․վիրուսաբան

Պեկինի մեծածախ շուկայի աշխատակիցների մոտ հայտնաբերված կորոնավիրուսն ավելի վարակիչ է, քան Ուհանի շուկայում հայտնաբերվածը. այս մասին ասել է Ուհանի համալսարանի վիրուսաբան Յան Չժանցյուն, գրում է Global Times-ը։

Ըստ նրա՝ Պեկինում հայտնաբերված տեսակը նման է Եվրոպայում տարածվող վիրուսին, և ըստ ամենայնի, այն Չինաստան է բերվել եվրոպական որևէ երկրից։

Գիտնականի խոսքով՝ վերջին 4 օրում Պեկինում վարակվել է 79 մարդ, ինչը վկայում է վիրուսի արագ տարածման մասին։

Նրա պնդմամբ՝ վիրուսի տարբեր գենոտիպերը կարող են պատվաստանյութը դարձնել քիչ արդյունավետ կամ ընդհանրապես անարդյունավետ, ինչը մշակման գործում հավելյալ դժվարություններ է ստեղծում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica