close
Եղանակը Երևանում
26 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չինաստանում վերջին օրվա ընթացքում COVID-19-ով վարակման 67 դեպք է գրանցվել

Աշխարհ

15 Հունիսի 2020, 15:43
 Չինաստանում վերջին օրվա ընթացքում COVID-19-ով վարակման 67 դեպք է գրանցվել

Անցած օրվա ընթացքում Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 49 նոր դեպք, գրանցվել է նաեւ հիվանդության 18 ասիմպտոմատիկ կրող, մեկ հիվանդ ապաքինվել է. այս մասին նշվում է Չինաստանի առողջության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Մասնավորապես, 49 նոր դեպքից 39-ը տեղական է (Պեկինում՝ 36, Հեբեյ նահանգում՝ 3), 10-ը՝ ներմուծված  (4-ը՝ Սիչուանում, մեկը՝ Շանհայում, երկուսը՝ Չունցինում, մեկը՝ Ֆուցզյանում, մեկը՝ Շենսի նահանգում): 

Հիշեցնենք՝ նախօրեին Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 57 նոր դեպք եւ 9 ասիմպտոմատիկ դեպք: Դեպքերի մեծ մասը գրանցվել է Պեկինում եւ կապված է մեծածախ շուկայի հետ: Շաբաթ օրը «Սինֆադի» խոշորագույն մեծածախ շուկան ժամանակավորապես փակվել էր այն բանից հետո, երբ համաճարակաբանական հետաքննությունը կորոնավիրուս էր հայտնաբերել ներմուծված սաղմոնը կտրելու տախտակի վրա:

Համապատասխանաբար, շաբաթ օրը իշխանությունները հայտնել էին, որ օրվա ընթացքում զանգվածային թեստավորման արդյունքում հայտնաբերվել էր COVID-19-ով վարակման 46 ասիմպտոմատիկ դեմք, որոնք կապված էին շուկայի հետ: Իրավիճակը վերահսկողությունից դուրս չգալու նպատակով՝ Ֆենթայ թաղամասում պատերազմական ժամի ռեժիմ էր հայտարարվել:

Իսրայելում ջրհեղեղ է
26 Նոյեմբերի 2020, 10:48 Իսրայելում ջրհեղեղ է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica