close
Եղանակը Երևանում
10 Հուլիսի 2020
+27°
+28°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մոտենում ենք 90-ականների ոստիկանական համակարգին, և համակարգի ազնիվներն են դեռևս զսպում իշխանությունների անօրինականությունները. գնդապետ

Հարցազրույց

12 Հունիսի 2020, 17:41
 Մոտենում ենք 90-ականների ոստիկանական համակարգին, և համակարգի ազնիվներն են դեռևս զսպում իշխանությունների անօրինականությունները. գնդապետ

«Ազգային անվտանգության ծառայությունն ու Ոստիկանությունը պետության հենարաններն  են։ Գերատեսչությունները, լուրջ կառույցները կազմաքանդելու գործընթաց է սկսվել։  ԱԱԾ-ն իր բազմաֆունկցիոնալ, շատ դեպքերում մեզ համար ոչ տեսանելի, բայց պետության համար չափազանց  կարևոր գործառույթ է  իրականացվում։  Այսօր այնտեղ նշանակվել  է ինչ որ մեկը, ով որևէ ճանապարհ չի անցել»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը՝ անդրադառնալով ուժային կառույցներում տեղի ունեցած կադրային փոփոխություններին։ 

Գնդապետի խոսքով՝ այսպիսի վերաբերմունքով իշխանությունն անարգում է այն պրոֆեսիոնալներին, ովքեր  տասնյակ տարիներ ի վեր երկարամյա անբասիր ծառայությամբ հասել են որոշակի աստիճանի։ 

«Նրանց մեջ չկար՞ պրոֆեսիոնալ մեկը, ով կարող էր այդ աշխատանքը կատարել, իհարկե, կար։  Սա  ևս մեկ անգամ ապացուցում է, որ հոգևարքի մեջ գտնվող իշխանությունը փորձում է ստեղծել իր համար նախըտրելի, իր կամքը կատարող ուժային կառույցներ։ Ինչ վերաբերվում է ոստիկանությանը, ապա համակարգը շատ լավ գիտեմ։ Ոստիկանության համակարգը երկու տարի է, ջարդվում է։ Ինչպես տարիներ առաջ, այսօր էլ համակարգում կան ազնիվ, իրենց ծառայությանը նվիրված ոստիկաններ։ Հենց այդպիսի ոստիկանների ներկայությունն է ինչ-որ չափով  զսպաշապիկ, որ համակարգը չփլուզվի։  Այն անօրինականությունները, որին այսօր իշխանությունը մղում է ոստիկանությանը,  նրանք են կարողանում ինչ-որ չափով զսպել։ Ոստիկանությունը շատ զգայուն կառույց է։ Ղեկավարության փոփոխություններն իր հետ բերում  է նաև  այլ պաշտոնյաների փոփոխությունների, ինչը ավելորդ անգամ  համակարգը գցում է ցնցումների մեջ։ Ոստիկանները սպասպման մեջ են, չգիտեն, թե ինչ պիտի անեն։ Ոստիկանությունը  կառավարվող հիմնարկ է, կա պետ, տրվում  են հանձնարարականներ։ Նախ պետք է պարզել, թե նախորդն ինչ սխալ էր թույլ տվել։ Փաստացի Ոստիկանության պետ փոխվեց, և նրա տեղակալները, ողջ կառույցն ու հասարակությունը չիմացան, թե որն էր Ոոտիկանապետի սխալը»,-նշում է Շիրինյանը։ 

Նա ընգծում է, որ այսօր իշխանությունն ուզում է ունենալ իր կամքը կատարող ոստիկաններ։

«Իրենց պետք է այնպիսի համակարգ, որ արվամոլները մտնեն ոստիկանության բաժին ծեծեն ոստիկանին։ Եթե իրեն ծեծում են և ծեծողն անպատիժ է մնում, այդ ոստիկանը ինչպես  կարող է պայքարել հանցավորության դեմ։  Ծեծված, կոտրված ոստիկան ու անպատիժ մնացած հանցագործ. սա  է իրենց պետք։ Այնպիսի համակարգ են ուզում, որ ինչ-որ Վարդգես Գասպարիներ ծառայողական պարտականությունը կատարող ոստիկանին ասեն համբալ, և այդ ոստիկանը չկարողանա  պատասխանել։  Հանցավորության դեմ պայքարող, մարտնչող ոստիկան պիտի ունենանք, բայց այսօր քաղաքական իշխանությունները ուժային կառույցների ծառայողներին թողել են անպաշտպան, նրանց ոսկյա սկուտեղի վրա մատուցում են զոհասեղան»,- ասում է գնդապետը։

Դիտարկմանը, որ Արման Սարգսյանին շատերը  համարում էին թույլ ոստիկանապետ, Շիրինյանը պատասխանեց․

«Առաջին հերթին պետք է լինել պրոֆեսիոնալ, լավ մասնագետ, ճանապարհ անցած, կազմակերպիչ։ Պետք է  լինել համարձակ, կարողանալ ճիշտ ժամանակին վճռորոշ որոշումներ ընդունել։ Ուժեղ-թույլ ոստիկանի մասին պատկերացումը այսօր  խեղաթյուրվել է։ Իրենց թվում է, ուժեղ ոստիկանը բռի ոստիկանն է, այնինչ  բռի ոստիկանը չի կարող ուժեղ լինել։ Արդեն քանի անգամ է, տեսնում ենք, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները դիմակ չդնելու համար մարդկանց  տապալում գետնին։ Ոստիկանն ունի լծակներ, օրենքը տվել է այդ հնարավորությունը, և նա պետք է կարողանա մաքսիմալ զուսպ լինեն և պրոֆեսիոնալ աշխատել։  Բայց այսօր տեսնում ենք, ինչպես են անհամաչափ ուժ կիրառում։ Այստեղ մեկ այլ խնդիր էլ կա, ոստիկանության համակարգի ծառայողները շատ նյարդային են դարձել և  լավ օրից չէ, որ այդ վիճակում են հայտնվել։ Ամեն օր իրենց համար ինչ-որ բան փոխվում է, գալիս է նոր ոստիկանապետ, նոր հանձնարարականներ են տրվում։ Ասֆալտին փռել, պատերին ծեփել, ոստիկանությունն էլ մի քանի քարի արանքում է, չգիտի ինչպես վարվել։ Մենք մոտենում ենք 90-ականների ոստիկանական համարգին, երբ վախենում էին իրենց տներից դուրս գալ, համազգեստ հագնել։ Շատ պրոֆեսիոնալներ արդեն համակարգից հեռանում են։ Երբ խոսում ենք պրոֆեսիոնալների մասին, եկեք չմտածենք, որ նրանք բարձր պաշտոններ զբաղեցնողներն են, ոչ, օպերներ ունենք, ովքեր երկարամյա անբասիր ծառայություն են անցել, բայց արդեն իրենց նյարդերը չեն դիմանում, թողնում են համակարգը»։

Այն դիտարկմանը, որ հասարակությունը սկսել է ուժային կառույցներին անլուրջ ընկալել, անգամ օրերս ականտես եղանք, թե ինչպես էին ոստիկանի և ԱԱԾ աշխատակցի հագուստով պար բեմադրել հարսանիքի ժամանակ, գնդապետը պատասխանեց․

«Դա  խեղկատակություն է։ Նախկինում մենք ոստիկանի համազգեստով պարային խումբ ունեինք,  տոնական օրերին նրանք բեմ  էին դուրս գալիս և պարում էին։ Բայց այդպես խեղաթյուրել համազգեստը, չի կարելի։ Իմ սիրտը շատ է ցավում, մենք այսպիսի ոստիկանություն չենք թողել։ Ամեն ինչ անում են, որ այդ կուռ, ուժեղ բռունցք դարձած համակարգը կազմաքանդեն, և ինչ-որ կերպ դա նրանց հաջողվում է։ Այս փոփոխություններով փորձում են իրենց կամակատար ոստիկանության ձևել, բայց չեն կարող, քանի որ մեր համակարգում կան շատ արժանի ոստիկաններ, ովքեր երբեք չեն դառնա կամակատար»։ 

Խոսելով նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանի մասին, Շիրյանն ասաց, որ  չի  ճանաչում, հետը չի աշխատել։  

«Ամեն մարդ չէ, որ կարող է պինդ մնալ և գայթակղություններին չտրվել։ Կապրենք, կտեսնենք թե ինչպիսի ոստիկանապետ կլինի։  2018 թվականին, երբ եղավ այս հեղաշրջումը,  բոլորը ոգևորված դըմփ դըմփ հու էին անում, ասում էին ոստիկանը մերն է։  Ոչ մեկը չէր ենթադրում, որ դա նշանակում է՝ ոստիկանը մերն է, ինչպես ուզենք, այդպես նրա հետ կվարվենք։ Հիմա օրվա իշխանությունները այդպես են վարվում»,- ասաց գնդապետը։ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica