close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵԱՏՄ ներկայացուցիչները համաձայնեցրել են կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով ծրագիրը

Տնտեսական

9 Հունիսի 2020, 14:51
 ԵԱՏՄ ներկայացուցիչները համաձայնեցրել են կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով ծրագիրը

ԵԱՏՄ անդամ երկրների սանիտարահամաճարակաբանական բարեկեցության ոլորտում լիազոր մարմինների ղեկավարների խորհուրդը համաձայնեցրել է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով ծրագիրը. այս մասին նշված է  «Ռոսպոտրեբնադզոր»-ի կայքում:

Նշվում է՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովայի ղեկավարությամբ տեսահամաժողովի ռեժիմով կայացել է այս տարի արդեն 10-րդ նիստը: Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ներկայացուցիչները:

Համալիր ծրագիրն ուղղված է ինչպես ԵԱՏՄ երկրներում ընթացիկ համաճարակաբանական իրավիճակի կարգավորմանը, այնպես էլ այլ վարակիչ հիվանդությունների արձագանքմանն ու կանխարգելմանը:

Այս առնությամբ հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է. «Խորհուրդը քննարկել է նաեւ միության երկրներում կորոնավիրուսի տարածման հետ կապված ընթացիկ իրավիճակը՝ հատուկ ուշադրություն հատկացնելով հերթափոխային մեթոդով աշխատող ձեռնարկություններում պանդեմիայի հակազդեցության գործնական փորձին»։

Բացի այդ, հաջորդ նիստերին ծրագրվում է քննարկել սահմանված սահմանափակումների մեղմացումը:

Ըստ հաղորդագրության՝ նսիտի մասնակիցները բարձր են գնահատել ու շնորհակալություն հայտնել Ռուսաստանին տվյալ թեմայով սեմինարներ կազմակերպելու համար:    

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica