close
Եղանակը Երևանում
12 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սինգապուրն ու Չինաստանը մասամբ վերսկսել են փոխադարձ ուղեւորությունները

Աշխարհ

8 Հունիսի 2020, 15:25
 Սինգապուրն ու Չինաստանը մասամբ վերսկսել են փոխադարձ ուղեւորությունները

Սինգապուրն ու Չինաստանը մասամբ վերսկսել են փոխադարձ ուղեւորությունները պարզեցված ռեժիմով, որոնք կասեցվել էին փետրվարի 1-ին՝ նոր կորոնավիրուսի բռնկման պատճառով. այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Սինգապուրի քաղաքացիական ավիացիոն վարչությանը հղումով։

Գերատեսչությունում, մասնավորապես, նշել են. ««Արագ թրեքերի» ստեղծումը երկու երկրների միջեւ թույլ կտա սահմանափակ թվով գործարարների եւ ճանապարհորդների փոխադարձ ուղեւորություններ իրականացնել: Սա Սինգապուրի սահմանների աստիճանական բացման ծրագրի մի մասն է, միեւնույն ժամանակ առավել խիստ միջոցներ կձեռնարկվեն ուղեւորությունների անվտանգության ապահովման համար»։

Միևնույն ժամանակ, Արտաքին գործերի նախարարությունում պարզաբանել են, որ ճանապարհորդել կկարողանան ոչ միայն երկու պետությունների քաղաքացիները, այլ նաև օտարերկրացիները, որոնք մշտական ռեզիդենտներ են: Այնուամենայնիվ, Սինգապուրի իշխանությունները երկրից դուրս գալու համար պահանջում են նախապես թույլտվություն ստանալ տեղական արտգործնախարարությունից կամ առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունից: Բացի այդ, անհրաժեշտ է հրավեր ստանալ ընդունող կողմից եւ նախքան թռիչքը 48 ժամվա ընթացքում կորոնավիրուսի ախտորոշման թեստ հանձնել: Երկրորդ թեստն անհրաժեշտ է հանձնել Չինաստան կամ Սինգապուր ժամանելուն պես: Միեւնույն ժամանակ հանվում է նաեւ պարտադիր երկշաբաթյա կարանտինը արտասահմանից ժամանողների համար:

Մինչդեռ, Սինգապուրից ուղեւորություններ կարելի է իրականացնել միայն ՉԺՀ-ի մի շարք քաղաքներ և նահանգներ, մասնավորապես՝ Տյանցզին, Շանհայ, Ցունցին, ինչպես նաեւ Գուանդուն, Չժեցզյան եւ Ցզյանցու:

Հիշեցնենք՝ Չինաստանն առաջին երկիրն էր, որի հետ Սինգապուրը մարտի 23-ին վերականգնել էր միջազգային հաղրոդակցությունը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica