close
Եղանակը Երևանում
1 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ի հետ հարաբերությունները «բարդ» են. Գերմանիայի ԱԳՆ

Քաղաքական

8 Հունիսի 2020, 17:00
 ԱՄՆ-ի հետ հարաբերությունները «բարդ» են. Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մասը «Bild am Sonntag» պարբերականին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ այսօր Վաշինգտոնի հետ հարաբերություններում որոշակի դժվարություններ կան:

Նա, մասնավորապես, նշել է.  «Մենք մտերիմ գործընկերներ ենք անդրատլանտյան դաշինքում, սակայն այսօր մեր հարաբերությունների կարգավիճակը կարելի է «բարդ» անվանել», ու հավելել՝ երկկողմ փոխգործակցությունը «էլ ավելի է սրել կորոնավիրուսի համավարակը»:

«Այսպես, ԱՄՆ իշխանությունները արգելեցին բոլոր եվրոպացիների մուտքը երկիր, սակայն Բեռլինը հայելային միջոցներ չձեռնարկեց: Մենք չենք արգելում Միացյալ Նահանգներ ուղևորությունները»,- նշել է նա։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica