Իսրայելը Եգիպտոսում առաջին անգամ կին դեսպան կնշանակի
Քաղաքական

Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել այն մասին, որ Եգիպտոսում երկրի դեսպանի պատշոնում առաջադրել է Ամիրա Օրոնի թեկնածությունը. այս մասին գրում է Times of Israel-ը։
Դա կլինի նախադեպը, երբ Իսրայելը կնշանակի Եգիպտոսում կին դեսպան։
Նշվում է՝ Օրոնը երկրի ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչ է, նախկինում ծառայել է Կահիրեում և Անկարայում, ղեկավարել Եգիպտոսում Իսրայելի ԱԳՆ-ի ստորաբաժանումը։
Այս պահին նա ղեկավարում է Մերձավոր Արեւելքում տնտեսական հարաբերությունների բաժինը։
Այն դեպքում, եթե նրա թեկնածությունը հաստատվի, Օրոնը կսկսի ծառայությունը հաջորդ ամառ՝ փոխարինելով այդ պաշտոնում Եգիպտոսում Իսրայելի գործող դեսպան Դավիդ Գովրին։