close
Եղանակը Երևանում
6 Հուլիսի 2020
+18°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ-ի հայտարարությունը քննարկման ենթակա չէ, իսկ համագործակցության եզրեր չեմ գտնում. «Իմ քայլի» պատգամավոր

Քաղաքական

6 Հունիսի 2020, 15:27
 ՀՅԴ-ի հայտարարությունը քննարկման ենթակա չէ, իսկ համագործակցության եզրեր չեմ գտնում. «Իմ քայլի» պատգամավոր

Օրերս ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստ հրավիրելու մասին ՀՅԴ հայտարարությունը, որով ՀՅԴ-ն, ելնելով երկրում ստեղծված աղետալի վիճակից, պահանջում է ԱԺ հատուկ նիստ գումարել՝ կոնկրետ օրակարգով։

Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը միասին սկսում են ինչ-որ թեզ շրջանառել, միասին մոռանում են դրա մասին և ապա սկսում են այլ թեզ շրջանառել:

«ՀՅԴ ներկայացուցիչները նշում են, որ այս օրհասական պահին բոլորը պետք է համախմբվեն, իսկ հայտարարության գլխավոր կետն այն էր, որ պետք է մեղավորները պատասխանատվության կանչվեն: Ինչ վերաբերում է այդ կետին, որ պետք է մեղավորներին պատասխանատվության կանչել, կառավարության աշխատանքն առաջին օրվանից եղել է այնպիսին, որ ցանկացած դեպքում, երբ ի հայտ է եկել թերացում, կառավարությունը խոսել է դրա մասին, ի դեմս նախարարների, վարչապետի: Մենք հիմա խնդիր չունենք որևէ բան թաքցնելու, կոծկելու, որ թողնենք խորհրդարանական երկրում ամենագլխավոր կառույցը՝ խորհրդարանը, և ինչ-որ արտախորհրդարանական ուժերի հրավիրենք խորհրդարան՝ քննարկելու Հայաստանի ապագան: Ինչի եմ ասում ինչ-որ, իհարկե ամենայն հարգանքով ՀՅԴ-ի անցած ճանապարհի և պատմության հանդեպ, այսօրվա ընդդիմադիր ուժերը որոնք նման կոչեր են անում, վաղուց կորցրել են երկրի մասին մտածելու իրենց ժամանակը և տապալել են երկրի մասին մտածելու իրենց հնարավորությունը»,-նշեց Հովհաննիսյանը:

Ըստ պատգամավորի՝ այսօր նման կոչեր անելն առնվազն ցինիկություն է քննարկման ոչ ենթակա:

«Իմ կարծիքն այն է, որ այս հայտարությունը քննարկման ենթակա չէ և, կարծում եմ, մեր քաղաքացիների մեծամասնության կարծիքն էլ այն է, որ կառավարությունն ու ԱԺ-ն՝ ի դեմս «Իմ քայլը» քաղաքական թիմի, 24 ժամ ամեն ինչ անում են ՀՀ քաղաքացիների առողջությունն ապահովելու համար: Խորհուրդ եմ տալիս այս վիրուսի դեմ պատերազմական իրավիճակում մեջքից չհարվածել ՀՀ քաղաքացուն, սա է գլխավորը: Մեր ամենագլխավոր խնդիրը մեր, այդ թվում նաև մեր արտախորհրդարանական ընդդիմադիր գործիչների առողջությունն է»,- ասաց  Հովհաննիսյանը:

Հարցին, արդյոք պատգամավորը տեսնում է արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցելու եզրեր, վերջինս պատասխանեց. «Համագործակցության եզրեր մենք միշտ բոլորի հետ տեսնում ենք: Բնականաբար չենք տեսնում հանցագործների հետ, իսկ մնացած բոլոր անձանց, ովքեր ցանկանում են ապրել օրինական երկրում, բնականաբար, համագործակցման եզրեր տեսնում ենք, դրա մասին խոսք լինել չի կարող: Իսկ ՀՅԴ-ի հետ համագործակցելու եզրեր ես չեմ գտնում, ուղղակի չեմ գտնում»:

Մանրամասները՝ տեսանյութում.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica