close
Եղանակը Երևանում
6 Հուլիսի 2020
+19°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Օբյեկտիվ լուծումներ առաջարկող ցանկացած կարծիք կարևոր է. Վ. Հակոբյանը՝ ՀՅԴ հայտարարության մասին

Քաղաքական

6 Հունիսի 2020, 14:12
 Օբյեկտիվ լուծումներ առաջարկող ցանկացած կարծիք կարևոր է. Վ. Հակոբյանը՝ ՀՅԴ հայտարարության մասին

Oրերս ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստ հրավիրելու մասին ՀՅԴ հայտարարությունը, որով ՀՅԴ-ն, ելնելով երկրում ստեղծված աղետալի վիճակից, պահանջում է ԱԺ հատուկ նիստ գումարել՝ կոնկրետ օրակարգով։

Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի խոսքով՝ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ուժի ցանկացած պահանջ պետք է օբյեկտիվության սահմաններում լինի:

«Առաջարկի տեքստին ծանոթ չեմ, բայց ցանկացածի կարծիք կարևոր է, եթե այդ կարծիքները ընդհանուր իրավիճակը գնահատելու և օբյեկտիվ լուծումներ առաջարկելու նպատակ ունեն: Կարծում եմ, մենք պետք է բոլորիս կենսագործունեությունը կազմակերպենք այնպես, որ միտված լինի համաճարակային իրավիճակի հանգուցալուծմանը»,- նշեց Հակոբյանը:

Դիտարկմանը, որ ՀՅԴ-ն ներկայացնում է արտակարգ նիստ գումարելու 3 հիմնական պատճառ՝ քննարկել և ամբողջական գնահատական տալ առկա իրավիճակին, սկսած թիվ մեկ պատասխանատու վարչապետից՝ պատասխանատվության կանչել ձախվողած բոլոր պաշտոնատար անձանց, գտնել ճգնաժամից դուրս գալու լուծումներ, որոնք արագ և արդյունավետ ձևով կկասեցնեն համավարակի տարածումը և կկանգնեցնեն տնտեսության փլուզումը, պատգամավորը պատասխանեց. «Նորից պիտի նշեմ, որ ցանկացած առաջարկի դեպքում կարևոր է, որ այն լինի օբյեկտիվ: Շատ կարևոր է, որ արձանագրենք իրավիճակի դրական միտումները: Մենք բոլորս պիտի միմյանց ականջալուր լինենք, և բոլոր այն առաջարկները, որոնք միտված են համաճարակի հետևանքով ստեղծված դժվար իրավիճակի հանգուցալուծմանը, պետք է իրենց արժանի ներգրավվածությունն ունենան: Չեմ ուզում կոնկրետացնել, սա ասում եմ ավելի լայն կոնտեքստում, չեմ մասնավորեցնում արտակարգ նիստի հետ կապված, բայց համոզված եմ, որ այժմ պետք է բոլոր գործողությունները միտված լինեն ընդհանուր նպատակին՝ համաճարակով պայմանավորված դժվարությունների հանգուցալուծմանը»:

Տեսնո՞ւմ է արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցելու ճանապարհ՝ հարցին, պատգամավորը պատասխանեց. «Քաղաքականության մեջ պետք է պատրաստ լինել համագործակցել ոչ միայն խորհրդարանական, այլ նաև արտախորհրդարանական ուժերի հետ, եթե նպատակը նույնն է: Պետք է հասկանալ, թե ինչ ուղիով ենք առաջ շարժվում: Այն, որ համավարակով պայմանավորված դժվարություններ կան Հայաստանում, դա ակնհայտ է: Եվ այս խնդիրների հանգուցալուծումը ինչպես կազմակերված գործողությունների, այնպես էլ քաղաքացիների աչալրջության և պատասխանատու լինելու մեջ է»:

Մանրամասները՝ տեսանյութում.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica