close
Եղանակը Երևանում
6 Հուլիսի 2020
+18°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դեռ շատ կհանդիպեն պետականությունից խոսող պետական դավաճաններ. Հակոբ Արշակյան

Քաղաքական

6 Հունիսի 2020, 11:40
 Դեռ շատ կհանդիպեն պետականությունից խոսող պետական դավաճաններ. Հակոբ Արշակյան

Սիրելի՜ հայրենակիցներ, պետությունը հեշտ չի կառուցվում. մեկ օրում չի կառուցվելու նաեւ մեր բոլորի սիրելի Հայրենիքը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Այդ դժվար ճանապարհին մեզ հանդիպում են եւ դեռ շատ կհանդիպեն պետականությունից խոսող պետական դավաճաններ, կյանքի իրավունքից խոսող դահիճներ, անփորձությունից խոսող տգետներ, ճշմարտությունից խոսող ստախոսներ, արդարությունից խոսող ավազակներ, հայրենասիրությունից խոսող Հայրենիք վաճառողներ...

Մի քիչ նեղվելով, մի քիչ ժպտալով, մի քիչ բարկանալով, բայց վստահ եւ աներեր գնում ենք առաջ։

 

Մի բան պարզ է ու հստակ, Հայաստանում այլեւս տեղ չկա ու չի՛ լինելու ընտրակեղծարարների, թալանչիների ու քրեական թափթփուկների համար։

Որքան էլ որ բոցաշունչ ելույթներ ունենան, փողով հոդվածներ տպեն, օտար երկրներին դիմեն օգնության, միեւնույն է. Հայաստանի քաղաքացին կատարել է իր ընտրությունը եւ այդ ընտրությունը իկատար է ածվում քայլ առ քայլ։

Մեր ընթացքն անկասելի է։ Ուժ, եռանդ ու համբերություն բոլորիս։

Հ.Գ. Մեր գլխավոր անելիքն այս պահին. Խնդրում եմ պահել անվտանգության կանոնները։

Առողջ եղեք». - գրում է Արշակյանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica