close
Եղանակը Երևանում
11 Հուլիսի 2020
+26°
+27°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կորոնավիրուսի համավարակի գագաթնակետը կլինի հունիսի վերջին. Փաշինյան

Առողջապահություն

5 Հունիսի 2020, 19:35
 Կորոնավիրուսի համավարակի գագաթնակետը կլինի հունիսի վերջին. Փաշինյան

«Պարետատան այսօրվա նիստում շատ բուռն քննարկում է կայացել։ Խոսքը մեր հետագա անելիքների վերաբերյալ է, ես չեմ ուզում թաքցնել, մենք քննարկել ենք մի քանի սցենարներ, այդ թվում տոտալ արգելափակումների փուլ մտնելու տարբերակը, այդ թվում նաեւ պարետային ժամ հայտարարելու տարբերակը, նաեւ տնտեսական գործունեությունների հիմնական մասն արգելելու տարբերակը», - այս մասին այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես այդ քննարկումների ժամանակ ինքս ներդաշնակ չեմ որոշումներից որեւէ մեկի կապակցությամբ: Որովհետեւ մենք նման որոշումներ կայացնելուց առաջ պետք է համոզված լիենք, որ դրանք լուծելու են մեր խնդիրները: Մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ կորոնավիրուսի համավարակի գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին, բայց հարցը հետեւյալն է, դա հիմնավորող եւ ապացուցող որեւէ տվյալ չկա: Որեւէ մեկը չի կարող ապացուցված համարել, որ մեր պիկը լինելու է հունիսին, այլ ոչ հոկտեմբերին, դեկտեմբերին, նույնիսկ ոչ 2021-ի փետրվարին:

Ինչպես տեսնում ենք՝ կորոնավիրուսի վարակը ամբողջ աշխարհում շարունակվում է տարբեր դինամիկաներով, տարբեր տեմպերով եւ հետեւաբար, այս առումով անորոշությունները շատ են»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ իր պատկերցրած հիմնական լուծումը անհատական վարքի փոփոխությունն է. «Ենթադրենք, ինչ-որ հրաշքով վարչական լծակներով կորոնավիրուսի վարակի ցուցանիշը վարչական լծակների օգնությամբ դարձել է զրո, բայց աշխարհում այն գոյություն ունի, եւ եթե անհատական վարքագծի կուլտուրան չի փոխվում, ի վերջո, էն պահին, երբ բացվենք աշխարհի առաջ, պոտենցիալ վարկված մարդիկ գալու են Հայաստան եւ մենք ամեն ինչ սկսելու ենք նորից»,-ընդգծեց վարչապետը:

Մենախօսութիւններ
11 Հուլիսի 2020, 11:54 Մենախօսութիւններ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica