close
Եղանակը Երևանում
7 Հուլիսի 2020
+21°
+32°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Հլս 2020
USD1484.35
GBP1605.49
EUR1547.07
RUB16.74
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սբ Սոֆիայի ճակատագիրը պայմանավորված է Ալ Աքսայի մզկիթի նկատմամբ թուրքական նկրտումներով

Տարածաշրջան

5 Հունիսի 2020, 17:49
 Սբ Սոֆիայի ճակատագիրը պայմանավորված է Ալ Աքսայի մզկիթի նկատմամբ թուրքական նկրտումներով

Իսրայելական Israel Hayom թերթն օրերս հետաքրքրական հայտարարություն է արել, որը տարածել են նաև «սիոնիստական զավթիչներին» չհամակրող արաբական շատ պարբերականներ: Հոդվածում խոսվում է այն մասին, որ Իսրայելն ու Սաուդյան Արաբիան անցյալ տարվա դեկտեմբերից,  ամերիկացիների միջնորդությամբ, գաղտնի բանակցություններ են վարում Երուսաղեմի Տաճարի լեռան Իսլամական վաքֆի խորհրդի (IWC) կազմում սաուդյան ներկայացուցիչներին ընդգրկելու մասին. ըստ yerkir.am-ի` հայտնում է Regnum լրատվական գործակալությունը:

 Դա, ըստ թերթի, նախ կապված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Դարի գործարքի»  և իսրայելական կառավարության` Հորդանան գետի հովտի վրա իր ինքնիշխանությունը տարածելու ցանկության հետ, երկրորդ` պայմանավորված է Թուրքիայի նկրտումներին դիմադրելու մտադրությամբ:

«Սաուդյան բարձրաստիճան դիվանագետներից մեկի խոսքով` դեռևս մի քանի ամիս առաջ, հորդանանցիները, որոնք IWC  ղեկավար կառույցներում ունեն հատուկ և բացառիկ կարգավիճակ, կտրականապես դեմ էին ցանկացած փոփոխության: Սակայն  Ամմանը փոխեց իր դիրքորոշումը` Արևելյան Երուսաղեմի և հատկապես Տաճարի լեռան գործերի մեջ թուրքական ինտենսիվ միջամտության ֆոնին»,- գրում է իսրայելական թերթը և հավելում, որ ինչ-որ պահի  «հորդանանցիները որոշել են, խախտելով  Օսլոյի համաձայնագրերը, պաղեստինցի ներկայացուցիչներին ընդգրկել IWC -ում», սակայն պաղեստինցիները «դռները բացել են Թուրքիայի կառավարության առջև», որը Թրկրի նախագահ Ռեջեփ թայիփ Էրդողանի անունից «տասնյակմիլիոնավոր դոլարներ» է տրամադրել: Այդ պատճառով Ամմանը Իսրայելին ու ԱՄՆ-ին հասկացրել է, որ  պատրաստ է Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչներին ընդգրկել IWC-ում` պայմանով, որ ոչ ոք չվիճարկի Հորդանանի «բացառիկ կարգավիճակը լեռան վրա»: Էր Ռիադը կսկսի միջոցներ ներդնել Արևելյան Երուսաղեմի իսլամական կազմակերպություններում, նաև «դիվանագիտական ճնշում» կգործադրի` «Պաղեստինի հովանու ներքո գործող իսլամական կառույցներից թուրքերին արտաքսելու համար»:

Այս հրապարակումից հետո մեկ այլ իսրայելական պարբերական` Israel Today-ը, հայտարարել է, որ Էրդողանը «չի հրաժարվում Մերձավոր Արևելքում նոր «օսմանյան կայսրություն ստեղծելու երազանքից` չնայած իր մուսուլման երկրում հսկայական տնտեսական ճգնաժամին»: Անկարային մեղադրել են Երուսաղեմի արաբական բնակչության վրա ազդելու, նրանց իսլամականների վերածելու և Ալ Աքսայի մզկիթի կառավարմանը միջամտելու փորձերի մեջ: Տեղեկացվել է, որ Թուրքիան «Տաճարի լեռից ոչ հեռու բացել է  իսլամական նոր կենտրոն», որը շփումների մեջ է «արաբների հետ, որոնք կապ ունեն «Մուսուլման եղբայրների» հետ և բարեհաճորեն են տրամադրված Էրդողանի ռեժիմի նկատմամբ»: Ընդ որում` Օսմանյան կայսրության քարոզչություն է գնում` «ֆիլմ ցուցադրելով օսմանյան սուլթան Աբդուլ-Համիդ Երկրորդի մասին, որը նախորդ դարի սկզբին իրականացրել է Հայոց ցեղասպանությունը», նաև`Թուրքիայի նախագահի ելույթների տեսահոլովակներով:

Regnumի հոդվածագիրն արձանագրում է, որ, ըստ էության, Էրդողանն առաջին անգամ չէ, որ մեծ հետաքրքրություն  է ցուցաբերում Երուսաղեմի նկատմամբ: Անցյալ տարվա մարտին նա ասել է. «Երբ Թրամփը Երուսաղեմը հայտարարում է Իսրայելի մայրաքաղաք, իսկ Գոլանի բարձունքները` իսրայելական տարածք, Թուրքիան համապատասխան պատասխան կտա` որպես Իսլամական համագործակցության կազմակերպության ժամանակավոր նախագահ»: Այս տարի կրկնել է. «Կցանկանայի մեկ անգամ ևս ընդգծել, որ Ալ Քուդս աշ Շարիֆը (Տաճարի լեռը), որը  սրբավայր է երեք կրոնների համար և մեր առաջին  կիբլան (աշխարհի ցանկացած կետից կողմնորոշում դեպի Մեքքայի Կաաբան), կարմիր գիծ է աշխարհի բոլոր մուսուլմանների համար»:

Տարօրինակն այստեղ, ըստ գործակալության հոդվածագրի, այն է, որ Էրդողանը դիմում է «աշխարհի բոլոր մուսուլմանների» անունից, թեև իսլամի երեք մեծագույն սրբավայրերը` Մեքքան, Մեդինան և Ալ Աքսայի մզկիթը, Անկարայի վերահսկողության տակ չեն, նրա տարածքում չեն: Սակայն  Թուրքիան չի հրաժարվում դրանցից գոնե մեկն իր վերահսկողության տակ վերցնելու փորձերից: «Եվ դրանով է պայմանավորում Կոստանդնուպոլսի  Սբ Սոֆիայի քրիստոնեական տաճարի, ներկայիս Այա Սոֆիայի թանգարանի ճակատագիրը: Այս տարվա ամբողջ մայիս ամսվա ընթացքում թուրքական իշխանությունները հանելուկային ակնարկներ են արել` հասկացնելով, որ մայիսի 29-ին` օսմանների կողմից Կոստանդնուպոլսի գրամվան հերթական տարեդարձի կապակցությամբ  տաճարն իբր վերածելու  են մզկիթի: Անշուշտ, այդպիսի խոսակցություններ առաջին օրը չէ, որ  տարվում են: Սակայն այսօր քաղաքական կոնյունկտուրան այնպես է դասավորվել, որ Էրդողանին ինքը` ճակատագիրն է մղում այդ քայլին, որն անխուսափելիորեն բացասական արձագանք կունենա աշխարհում:

Երբ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն ասում է, որ «Սուրբ Սոֆիայի տաճարը ոչ մի ընդհանուր բան չունի Հունաստանի հետ, այն նվաճվել է Թուրքիայի կողմից և պատկանում է Թուրքիայի Հանրապետությանը», դա խոսում է ոչ միայն Անկարայի և Աթենքի վատ հարաբերությունների մասին, այլ նաև` որ Թուրքիան կարող է դառնալ Օսմանյան նոր կայսրություն` իր «օսմանյան քրիստոնեությամբ», իսկ Կոստանդնուպոլսի պատրիարքությունը` «սուլթանի» հպատակ ուղղափառների միակ օրինական ինստիտուտը` կոոպտացվելով կառավարությանը: Երբ 2019-ի մարտին Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության` Ստամբուլում անցկացված հանրահավաքի ժամանակ սպառնում էր Սբ Սոֆիան վերածել մզկիթի` ի պատասխան Թրամփի կողմից Իսրայելի նկրտումների ճանաչման, թվում էր` դա արվում է Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի շրջանակում: Այսօր Թուրքիայում ընտրություններ չկան, սակայն Անկարան դարձյալ բարձրացնում է մի կողմից` Սբ Սոֆիայի տաճարի,  մյուս կողմից` Տաճարի լեռան և Ալ Աքսայի մզկիթի թեմաները: Տպավորություն է, որ եթե Էրդողանը չկարողանա «ամրապնդվել» մուսուլմանական` մեծությամբ երրորդ այդ սրբավայրում, ապա այլ ելք չի ունենա,  քան ընտրական հաջորդ փուլում հայտարարելու Թուրքիայի ներկայիս սահմաններով  պարփակված հատվածում «հատված Օսմանյան կայսրության» հաստատման և քրիստոնեական Սբ Սոֆիայի տաճարի  «սեփականաշնորհման» մասին»,- գրում է Regnum-ի հոդվածագիրը:

Հարսանիք է, հարսանիք …
7 Հուլիսի 2020, 00:01 Հարսանիք է, հարսանիք …
Քառասուն տարիներ ետք…
6 Հուլիսի 2020, 20:31 Քառասուն տարիներ ետք…
Գրելու դասը
6 Հուլիսի 2020, 19:49 Գրելու դասը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica