close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2020
+20°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ում վերջին հրաժեշտն են տվել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին

Աշխարհ

5 Հունիսի 2020, 16:45
 ԱՄՆ-ում վերջին հրաժեշտն են տվել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին

Մինեապոլիսում հրաժեշտի արարողություն է անցկացվել ոստիկանների կողմից սպանված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի համար. այս մասին հայտնում է Deutsche Welle-ն, նշելով՝ արարողությանը ներկա են եղել Ֆլոյդի ընտանիքի անդամները և մի շարք հայտնի մարդիկ:

Մանրամասնվում է՝ հրաժեշտի արարողության մասնակցելու են եկել Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլզը, Մինեսոտայի սենատորը և Դեմոկրատական կուսակցության նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Էմի Կլոբուշարը:

Ներկաները հարգել են Ֆլոյդի հիշատակը 8 րոպե 46 վայրկյան տևած լռությամբ, քանի որ հենց այդքան ժամանակ է ոստիկանն իր ծնկով սեղմել տղամարդու պարանոցը:

ԶԼՄ-ի հաղորդմամբ՝ մարդիկ կկարողանան հրաժեշտ տալ Ֆլոյդին նաև Հյուսիսային Կարոլինայում՝ Ֆլոյդի համար հայրենի քաղաքում, ինչպես նաև Տեխասում, որտեղ նա կհուղարկավորվի:

Տեսանյութը՝ ստորև.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica