close
Եղանակը Երևանում
14 Հուլիսի 2020
+23°
+29°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սենատոր Մենենդեսը հետաքննություն է պահանջում Ադրբեջանին տրամադրվող մեծաքանակ ռազմական աջակցության գծով. ԱՄՆ Հայ դատի հանձնախումբ

Քաղաքական

5 Հունիսի 2020, 16:23
 Սենատոր Մենենդեսը հետաքննություն է պահանջում Ադրբեջանին տրամադրվող մեծաքանակ ռազմական աջակցության գծով. ԱՄՆ Հայ դատի հանձնախումբ

Վերջին երեք տարիներին Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրամադրված առավել քան 120 միլիոն դոլարի ռազմական նպատակներով մտահոգված՝ ԱՄՆ սենատոր Մենենդեսը դիմել է երկրի կառավարության հաշվետվության գրասենյակին՝ պահանջելով անհապաղ հետաքննություն. այս մասին Yerkir.am-ին հայտնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, նշելով՝ այս հետաքննության զեկուցումը պետք է տրամադրվի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնախմբին։

Մենենդեսի խոսքով՝ ռազմական նման մեծածավալ հատկացումները կարող են հակասել Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրումը սահմանափակած և 1992-ին վավերացուած թիվ 907 հավելվածին, որը պատժամիջոց է՝ Հայաստանի և Արցախի դեմ Բաքվի բռնարարների պատճառով։

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, որը Ադրբեջանին տրվող ռազմական աջակցության տրամադրման դեմ համացանցային արշավ է նախաձեռնել anca.org/alert կայքէջի միջոցով, շնորհակալություն է հայտնել Մենենդեսին այս քայլի համար։

Նամակը կարող եք կարդալ այստեղ.


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica