close
Եղանակը Երևանում
13 Հուլիսի 2020
+18°
+28°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

SARS-CoV-2-ի գենոմում հայտնաբերվել է մարդու սպիտակուցի մաս

Աշխարհ

5 Հունիսի 2020, 12:09
 SARS-CoV-2-ի գենոմում հայտնաբերվել է մարդու սպիտակուցի մաս

Քեմբրիջի համալսարանի կենսաինֆորմատիկայի մասնագետները, կիրառելով արհեստական ինտելեկտի հնարավորությունները, SARS-CoV-2-ի գենետիկական հաջորդականության մեջ հայտնաբերել են 8 ամինաթթուներից բաղկացած ներդրում, որը նույնական է մարդու կարևորագույն սպիտակուցների մեկի նույն հատվածին: Այն  գտնվում է գենոմի հենց այն մասում, որը ենթադրաբար հնարավորություն է տալիս վիրուսին ներթափանցելու մարդու բջջի մեջ. ըստ Yerkir.am-ի` գրում է «Իզվեստիա»-ն:

Հետազոտության հեղինակների խոսքով` այդ ներդրումը եզակի է, նման բան չկա ոչ մի կորոնավիրուսում:

Գերմանիայի Գյոտինգենի համալսարանի գենետիկներից Կոնստանտին Կրուտովսկին թերթին  ներկայացրել է SARS-CoV-2-ում մարդու սպիտակուցի մասի հայտնվելու չորս վարկած:

«Անշուշտ, դա կարող է լինել պատահական մուտացիա-ներդրում, սակայն նման բանի հավանականությունը չափազանց փոքր է: Երկրորդ տարբերակը`կորոնավիրուսի միջանկյալ տերն ունի մարդկայինին նման ներդրում, որին հարմարվել է  բնական ընտրության և մուտացիաների ընթացքում: Բայց դեռևս այդպիսի տեր չի հայտնաբերվել: Երրորդ` վիրուսը վաղուց է եղել մարդու պոպուլյացիայում, կամ էլ այն աճեցրել են լաբորատոր պայմաններում մարդու բջիջներից: Եվ չորրորդ` այն արհեստականորեն ներդրել են»,- կարծիք է հայտնել գիտնականը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica