close
Եղանակը Երևանում
14 Հուլիսի 2020
+23°
+29°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայում 250 քրդական գերեզման է քանդվել

Տարածաշրջան

5 Հունիսի 2020, 15:29
 Թուրքիայում 250 քրդական գերեզման է քանդվել

250 քրդական գերեզման է ոչնչացվել Թուրքիայի Դիարբեքիրի նահանգի Յոլչաթը գյուղում. հայտնում է artigercek.com կայքը։

Դիարբեքիրի «Ազատության իրավաբանների ասոցիացիա» մասնաճյուղի ղեկավար Բավեր Մըզրաքը նշել է, որ գերեզմանների վրա հարձակումները «ցույց են տալիս թշնամության աճ քրդերի նկատմամբ», և որ գերեզմանատների վրա այլ գրոհներ նույնպես կատարվել են վերջին մի քանի ամիսների ընթացքում:

Նա նշեց, որ գերեզմանատների վրա հարձակումներն ավելի հաճախակի են դարձել Քուրդստանի աշխատավորական կուսակցության միջև բանակցությունների ավարտից հետո:

Մելի Զեքի Կորկմազը, ով 30 տարի որպես իմամ էր ծառայել երկրի Կրոնական վարչությունում, հայտարարել է, որ նրանք, ովքեր լռում էին գերեզմանատների վրա կատարված հարձակման մասին, նույնքան մեղավոր են, որքան նրանք, ովքեր կատարել են հարձակումը:

Մըզրաքը նշեց, որ գերեզմանատները սովորաբար տարեկան երկու անգամ հարձակման են ենթարկվում: Պարզվել է, որ 250 գերեզմանաքար է ոչնչացվել: Հարձակվողները ոչ մի գերեզմանի վրա գերեզմանաքարեր չեն թողել՝ դրանք դարձնելով անճանաչելի:

Մըզրաքը նշել է, որ իրենք բողոքելու են Եվրախորհրդարանին, Եվրախորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններին Թուրքիայում քրդերի դեմ անընդհատ հարձակումների վերաբերյալ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica