close
Եղանակը Երևանում
8 Հուլիսի 2020
+20°
+33°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Հլս 2020
USD1485.12
GBP1605.43
EUR1546.92
RUB16.72
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

COVID-19 պատվաստանյութը պետք է մատչելի լինի բոլորի համար. Մերկել

Աշխարհ

5 Հունիսի 2020, 11:01
 COVID-19 պատվաստանյութը պետք է մատչելի լինի բոլորի համար. Մերկել

Կորոնավիրուսի պատվաստանյութի հասանելիությունը չպետք է կախված լինի անձի բնակության երկրից. այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինք» (GAVI) գլոբալ դաշինքի վիդեոկոնֆերանսում:

«Պատվաստանյութերը պետք է հասանելի լինեն ամբողջ աշխարհում», - Մերկելի խոսքերն է  մեջբերում «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ նրա, վիրուսը, որը տարածվել է ամբողջ աշխարհում, հնարավոր է հաղթել միայն համագործակցության միջոցով: Նա հավելեց, որ առողջապահության ոլորտում առանցքային դերակատարները պետք է ամրապնդվեն:

Գերմանիայի կանցլերը նաև շեշտել է, որ COVID-19 համաճարակի ժամանակ չպետք է մոռանալ երեխաների այլ հիվանդությունների դեմ պատվաստման մասին, հետևաբար Գերմանիան կշարունակի աջակցել GAVI- ին պատվաստանյութերի դեմ ուղղված աշխատանքներում և առաջիկա հինգ տարիներին կհատկացնի 600 միլիոն եվրո:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica