close
Եղանակը Երևանում
13 Հուլիսի 2020
+18°
+28°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե վարակվեց 2 մլն մարդ, դա 1,6% մահվան ելքով նշանակում է 32.000 ավել մահ. Ա. Գրիգորյանը՝ համավարակի հետևանքների մասին

Հասարակություն

4 Հունիսի 2020, 23:33
 Եթե վարակվեց 2 մլն մարդ, դա 1,6% մահվան ելքով նշանակում է 32.000 ավել մահ. Ա. Գրիգորյանը՝ համավարակի հետևանքների մասին

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը գրում է.

«Սիրելի հայրենակիցներ, եկեք միասին մի փոքրիկ համադրություն կատարենք։

Պաշտոնական հրապարակումների համաձայն ՀՀ-ում հունիսի 4-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 11221 մարդ, որից մահվան ելքով 244 (176+68): Նախ հասկանալի չի թե ինչու է երկու տողով ներկայացվում մահվան դեպքերի ցուցանիշները, այնուամենայիվ ընդունենք 176-ը, որը կազմում է ընդհանուր վարակվածների 1.6 տոկոսը։

Այս տոկոսին դեռ կանդրադառնանք։

Հիմա անցնենք մեկ այլ պաշտոնական վիճակագրական տեղեկություններով։

ՀՀ բնակչության բնական շարժի հիմնական ցուցանիշներից են․

2015 թվական՝ ծնվել է 41763, մահացել՝ 27878, բնական հավելաճը կազմում է 13885 մարդ։

2016 թվական՝ ծնվել է 40592, մահացել՝ 28226, բնական հավելաճը կազմում է 12366 մարդ։

2017 թվական՝ ծնվել է 37700, մահացել՝ 27157, բնական հավելաճը կազմում է 10543 մարդ։

2018 թվական՝ ծնվել է 36574, մահացել՝ 25751, բնական հավելաճը կազմում է 10823 մարդ։

2019 թվական՝ ծնվել է 36131, մահացել՝ 26252, բնական հավելաճը կազմում է 9879 մարդ։

Ծնունդները նվազել են, իսկ մահացության ցուցանիշը գրեթե նույնն է մնացել։

Հինգ տարվա մեջ մեր բնակչության հավելաճը կազմել է 57496 մարդ, որի տարեկան միջինը 11500 մարդ է։ Հինգ տարվա ընթացքում մեր բնակչության մեջ մահացության դեպքերը կազմել են 135264 մարդ, որի տարեկան միջինը 27053 մարդ է։

Անկախ կորոնավիրոսի համավարակից մեր ազգը ամեն տարի կորցում է շուրջ 27000 քաղաքացի։ Իշխանության ներկայացուցիչները ամենաբարձր մակարդակով ասում են, որ վիճակը վատ է, թվերն աճում են, իսկ առողջապահության նախարարությունը արդեն չի ձգում։ Այս իշխանությունները փաստ արձանագրող են։ Դեպքը տեղի է ունենում նոր հասկանում են, որ վիճակը վատ է, մինչդեռ պետք էր ավելի շուտ դրա մասին մտածել։

Հայաստանում իրավիճակն այսպիսին չէր, երբ մարտի 23-ին ՀՅԴ Գերագույն Մարմինը 48 կետանոց առաջարկությունների փաթեթ ներկայացրեց։ Իսկ ինչու՞ ներկայացրեց, պարզ հարց կտաք դուք։ Ներկայացրեց, քանի որ արտակարգ դրություն հայտարարվելուց անցավ մեկ երկու օր և իշխանության որոշումներն ու գործողությունները մեզ հուշեցին, որ այս տեմպով եթե շարունակեն, վիճակը կվատանա։ Կարծեցինք իսկապես նոր տեսակի մարտահրավերի դեմն առնելու փորձի պակաս կա, տեղեկության մշակման պակաս կա և առանց թիրախավորելու իշխանություններին և իրենց ղեկավարին, փորձեցինք օգնել մեր փորձառնության և մասնագիտական կարողություններով՝ հանուն երկրի։ Հիշում եմ, նույնիսկ մեզ անարդարացիորեն քննադատեցին։ Համաձայն էինք, թող քննադատվենք միայն թե արդյունավետ հակահամաճարակային գործողություններ լինեին։ Դե չեղավ, չլսեցին մեծամտաբար, չանդրադարձան անպատասխանատու կերպով և ունենք արդեն մի վիճակ, որի դեմն առնելը շատ դժվար է, բայց հնարավոր։ Հնարավոր է, բայց ոչ օրվա պատասխանատուների կարողականությամբ։

Եզրակացություն։

Բոլոր այն մարդիկ, անկախ իրենց հանգամանքից պետական բարձրաստիճան պաշտոնյա է, թե շարքային քաղաքացի, որ ասում են պետք է բոլորս վարակվենք, կամ այլևս պետք է համակերպվել, որ բոլորս պետք է վարակվենք, արդյո՞ք մտածում են թե ինչի մասին է խոսքը։ Եթե աստված չանի ամբողջ ազգը վարակվի կամ ենթադրենք վարակվեց 2,0 միլոն մարդ, դուք պատկերացնու՞մ եք, որ դա 1,6 տոկոս մահվան ելքով նշանակում է առնվազն 32000 մարդով ավել մահ։ Այսինքն ազգի երեք տարվա բնական հավելաճի կորուստ, այս տարին էլ հետը հետընթաց կկազմի ամենաքիչը չորս տարի այլ հավասար պայմաններում։ Իսկ մահվան այսպիսի ցուցանիշը ողբերգություն է ազգի համար։

Պահպանեք կանոնները։ Աստված պահապան մեր ազգին։ Առողջ եղեք»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica