close
Եղանակը Երևանում
11 Հուլիսի 2020
+26°
+27°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը զգուշացրել է Վրաստանին՝ համարժեք պատասխան տալ Դավիդ Գարեջիի համալիրի դեմ «սադրանքների» դեպքում

Տարածաշրջան

4 Հունիսի 2020, 12:17
 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը զգուշացրել է Վրաստանին՝ համարժեք պատասխան տալ Դավիդ Գարեջիի համալիրի դեմ «սադրանքների» դեպքում

Ադրբեջանի պետական սահմանի ծառայությունը հայտնել է հունիսի 4-ին Վրաստանի քաղաքացիների կողմից «Քեշիքչիդաղ» արգելոցի տարածքում (վրացական Դավիթ Գարեջիի համալիր) «սադրիչ» գործողություններ կատարելու մտադրության մասին. հայտնում է «Թուրան» գործակալությունը։

Ադրբեջանական կողմը տեղեկացրել է Վրաստանի պետական սահմանային ոստիկանությանը:

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է, որ պետական սահմանում ցանկացած սադրանք վճռականորեն կճնշվի, և սադրանքների կազմակերպիչները պատասխանատվություն կկրեն հնարավոր հետևանքների համար:

Ավելի վաղ հաղորդվել էր վրացական ազգայնական «Վրացական քայլերթ» կազմակերպության մտադրության մասին վանական համալիրի տարածքում ակցիա անցկացնելու մտադրության վերաբերյալ։

Նշենք, որ արդեն մեկ տարի է, ինչ ադրբեջանցիները բռնազավթել են վրացական համալիրը, որտեղ սկսել են մաքրել վրացական հետքերը։ Ադրբեջանցիները համալիրը համարում են աղվանական, իսկ իրենց աղվանների հետնորդ։

Մենախօսութիւններ
11 Հուլիսի 2020, 11:54 Մենախօսութիւններ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica