close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2020
+23°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2020
USD1482.52
GBP1598.08
EUR1540.76
RUB16.79
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աթենքում ԱՄՆ դեսպանատան մոտ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև

Աշխարհ

4 Հունիսի 2020, 11:05
 Աթենքում ԱՄՆ դեսպանատան մոտ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև

Աթենքում, ԱՄՆ դեսպանատան մոտ, բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև՝ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության պատճառով. այս մասին հայտնում է հունական ERT հեռուստատեսությունը:

Նշվում է՝ բողոքի ցույցին ձախ կազմակերպություններից մի քանի հազար մարդ է մասնակցել և քրդեր:

Անկարգությունները սկսվել են երթից հետո, երբ մի խումբ երիտասարդներ սկսել են ոստիկանների վրա քարեր ու մոլոտով կոկտեյլներ նետել: Ոստիկաններն արձագանքել են լուսաձայնային նռնակներով և արցունքաբեր գազով: Բողոքի ցույցի մասնակիցները նաև այրել են աղբարկղերը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ մի շարք քաղաքներում տեղի ունեցող բողոքի ցույցերը սկսվել են մայիսի 25-ին սոցցանցերում մի տեսանյութի տարածումից հետո, որտեղ ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով աֆրոամերիկացի տղամարդուն պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վզին։ Անտեսելով տղամարդու շնչել չկարողանալու փաստը՝ ոստիկանը հրաժարվել է նրան բաց թողնել, ինչի հետևանքով Ֆլոյդը մահացել է:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica