close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2020
+23°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2020
USD1482.52
GBP1598.08
EUR1540.76
RUB16.79
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սա պետք է դառնա զանգվածային հակահամաճարակային շարժում. Փաշինյանն ուղիղ եթերում է

Քաղաքական

4 Հունիսի 2020, 09:09
 Սա պետք է դառնա զանգվածային հակահամաճարակային շարժում. Փաշինյանն ուղիղ եթերում է

Այսօրվանից դիմակ կրելը պարտադիր է, տնից դուրս ամեն տեղ. մենք պետք է իրար հետեւենք, իրար պարտադրենք, իրարից պահանջենք, որ հակահամաճարակային պահանջները պահպանվեն: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց. «Ես երեկ համոզվեցի, որ մեր կիրառած ամենաարդյունավետ գործիքը հանրային վերահսկողությունն է: Մենք ձեւավորում ենք հակահամաճարակային հանրային վերահսկողության թիմ: Ես ուրիշ խնդիր եմ դնում, ՀՀ-ում պետք է սկսի հակահամաժարակային շարժում: Ամեն մեկը պետք է նախ պահի կանոնները, երկրորդ, ուրիշներից պահանջի այդ կանոնների պահպանում, նաեւ կանոնների խախտման դեպքերը հրապարակի սոցցանցի իր էջում:

Արդեն իսկ պատկան մարմիններում ստեղծվել է մոնիտորինգի խումբ, որը հետեւելու է այդ հրապարակումներին: Կոչ եմ անում բոլորին միանալ այդ շարժմանը: Ընդ որում, կապ չունի, մենք ախտորոշված ենք, թե ոչ», ու հավելեց. «Իհարկե, մենք ունենք մի քանի սցենարներ, որոնցից մեկը կկիրառենք, բայց իմ կոչն ու ակնկալիքն է, որ ՀՀ-ում սկսվի հակահամաճարակային շարժում:  Բանկերում մի քանի ժամվա ընթացքում հարցերը լուծվեցին, որովհետեւ բանկերը հասկացան, որ իրեննց վարկի վրա վազ ազդեցություն է ունենում: Պետք է նկարենք, թե ինչ է տեղի ունենում կանգառներում, դպրոցներում, աշխատանքի վայրերում, պետականմ հիմնարկներում: Սկսած մեծ բանկից, վերելակից, տրասնպորտից, փողոցում քայլելուց, մեր անհատական վարքագիծն է, որ բերում է արդյունքների»։

Առավել մանրամասն՝ ուղիղ հեռարձակմամբ.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica