close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2020
+23°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2020
USD1482.52
GBP1598.08
EUR1540.76
RUB16.79
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է ընդամենը 1.2 տոկոս. միսն ու բանջարեղենը էժանացել են. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

4 Հունիսի 2020, 09:09
 ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է ընդամենը 1.2 տոկոս. միսն ու բանջարեղենը էժանացել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.2 տոկոս, փոխարենը նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.1 տոկոս գնանկում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա մայիսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային խմիչքի 11.9 տոկոս գնաճ, ծխախոտը թանկացել է 10.4 տոկոսով:

Իսկ, ահա, ապրիլի համեմատ՝ մայիսին ծխախոտի գները բարձրացել են 0.8, ալկոհոլային խմիչքը՝ 1.9 տոկոսով: Փոխարենը սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գները մայիսին, ապրիլի համեմատ, թեկուզ չնչին, բայց 0.2 տոկոսով նվազել են:

Բանջարեղենի շուկայում արձանագրված գնանկումը կազմել է 5 տոկոս:

Մսամթերքի ու թռչնամսի գներն են նվազել. օրինակ՝ մսամթերքի շուկայում մայիսին, ապրիլի համեմատ, արձանագրվել է 0.3 տոկոս գնանկում, իսկ թռչնամսի գները մեկ ամսում նվազել են 3.6 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ կաթնամթերքի, պանրի եւ ձվի շուկաներում հակառակ պատկերն է. այստեղ գնաճ է արձանագրվել 0.4 տոկոսի չափով: Միայն ձվի գինը մայիսին, ապրիլի համեմատ, բարձրացել է 1.5 տոկոսով: Բացի այս, 0.3 տոկոսով թանկացել է նաեւ շաքարավազը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica