close
Եղանակը Երևանում
7 Հուլիսի 2020
+30°
+32°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Հլս 2020
USD1484.35
GBP1605.49
EUR1547.07
RUB16.74
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կորոնավիրուսից մահացածների անձնական տվյալները հրապարակելու համար քրեական գործ է հարուցվել

Հասարակություն

3 Հունիսի 2020, 23:55
 Կորոնավիրուսից մահացածների անձնական տվյալները հրապարակելու համար քրեական գործ է հարուցվել

Հունիսի 2-ին Ոստիկանության ՔՈԳՎ բարձր տեխնոլոգիական ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների համացանցում իրականացրած հերթական մշտադիտարկման ընթացքում պարզվել է, որ «Ֆեյսբուք» սոցիալական կայքում «Զնդան» անունով օգտատերը, հրապարակված հոդվածին է կցել կորոնավիրուսային համավարակից մահացած անձանց ցուցակների տեսապատճենները։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջից:

Ցուցակներում նշված են եղել 132 մահացած անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, մահվան օրը, հասցեն և բժշկական հաստատության մասին տվյալներ։

Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի հատկանիշներով ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննության։


Ջահակիրները կը գրեն
7 Հուլիսի 2020, 13:35 Ջահակիրները կը գրեն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica