close
Եղանակը Երևանում
7 Հուլիսի 2020
+30°
+32°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Հլս 2020
USD1484.35
GBP1605.49
EUR1547.07
RUB16.74
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախորդ օրվա ընթացքում 931 վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել․ ոստիկանապետ

Հասարակություն

3 Հունիսի 2020, 20:29
 Նախորդ օրվա ընթացքում 931 վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել․ ոստիկանապետ

Հայաստանում արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանումից հետո ոստիկանության տարբեր ստորաբաժանումների եւ ծառայողների կողմից կազմվել է վարչական իրավախախտման 20 հազար 742 արձանագրություն, որոնցից  931-ը նախօրեն։ Այս մասին այսօր պարետատան նիստից հետո բրիֆինգին ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը։

«Արձանագրությունները հիմնականում քաղաքացիների կողմից դիմակ չկրելու, վարորդների կողմից դիմակ չկրելու, փողոցում դիմակի առկայության բացակայության, կանգառներում դիմակ չկրելու, վարորդների եւ ուղեւորների կողմից դիմակ չկրելու փաստերով են կազմվում»,- ասաց ոստիկանապետը։

Արման Սարգսյանը նշեց, որ ամենօրյա ռեյդեր են իրականացվում, տեղադրվում են շարժական անցակետեր, որոնց միջոցով ոստիկանները ստուգում են դիմակի առկայության, կրելու դեպքերը եւ արձանագրում խախտումները։ Ոստիկանությունը ռեյդեր է անցկացնում տեսչական մարմնի հետ համատեղ աշխատելով, անհրաժեշտության դեպքում կրկնակի ստուգում՝ խախտումը արդյոք վերացվել է, թե ոչ։ Արման Սարգսյանը նշեց, որ այդ գործին ոստիկանությանը օգնում էն նաեւ պետական այլ մարմինների աշխատակիցներ։

«Ոստիկանության ստորաբաժանումների հետ իրականցնում են իրազեկման աշխատանքներ պարետատան պահանջները հստակորեն եւ անշեղորեն կատարելու ուղղությամբ։ Բացի այդ՝ որոշակի խնդիրներ են ստեղծվում հոգեհանգիստների ու հուղարկավորությունների ընթացքում, ինչպես բոլորին հայտնի է, ոստիկանության կարգախմբերը նաեւ ծառայություն են իրականացնում այս վայրերում եւ կրկին քաղաքացիներին կոչ ենք անում հետեւել կանոններին եւ չիրականացնել այնպիսի գործողություններ, որոնք կարող են առաջացնել իրավական հետեւանքներ»,- ասաց նա։

Ջահակիրները կը գրեն
7 Հուլիսի 2020, 13:35 Ջահակիրները կը գրեն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica