close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2020
+20°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լուգանսկում ռուսաց լեզվին տրվեց միակ պետական լեզվի կարգավիճակ

Աշխարհ

3 Հունիսի 2020, 17:30
 Լուգանսկում ռուսաց լեզվին տրվեց միակ պետական լեզվի կարգավիճակ

Ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության խորհրդարանը փոփոխություններ է մտցրել սահմանադրության մեջ, որով ամրագրվում է ռուսերենի՝ միակ պետական լեզվի կարգավիճակը. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Դրանից առաջ Լուգանսկում կար երկու պետական լեզու՝ ռուսերեն և ուկրաիներեն:

Այսպիսով, Ժողովրդական կոմիտեի խորհուրդը սատարեց հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկի նախաձեռնությունը և ընդունեց նրա կողմից ներկայացրած օրինագիծը՝ ռուսերենը որպես միակ պետական լեզու հռչակելու մասին:

Կողմ է քվեարկել 42 պատգամավոր,  դեմ՝ 0, մեկը ձեռնպահ: Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն ԼԺՀ-ի ղեկավարի կողմից ստորագրվելուց և խորհրդարանի կայքում հրապարակվելուց հետո:

2014-ի ապրիլին ուկրաինական իշխանությունները ռազմական գործողություն սկսեցին ինքնահռչակ ԼԺՀ-ի- ի և Դոնբասի դեմ, որոնք անկախության մասին հռչակել էին Ուկրաինայում հեղաշրջումից հետո: ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն, հակամարտության զոհ են դարձել մոտ 13 հազար մարդ: Դոնբասում իրավիճակի հանգուցալուծման հարցը քննարկվում է Մինսկում շփման խմբի հանդիպումների ընթացքում, որոնք արդեն իսկ ընդունել են ապառազմականացման մասին երեք փաստաթուղթ: Այնուամենայնիվ, փոխհրաձգությունները շարունակվում են:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica